Արամ Աղասյան

Շոգ եղանակին օձերը թաքնվում են

21
(Թարմացված է 21:26 27.06.2017)
Շոգ եղանակը օձերի համար չէ։ Նրանք արևից թաքնվում են, բայց անսպասելի հյուրեր չեն սիրում։

ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տաք եղանակին ակտիվացած սողուններն այժմ արևից պատսպարվելու տեղ են փնտրում։

Հայաստանում արդեն շոգ ամառ է, նշանակում է, որ օձերին այսուհետև ավելի հավանական է հանդիպել համեմատաբար զով ու լքված շինություններում, նկուղներում, ստվերոտ թաքստոցներում։

Մասնագետը խորհուրդ է տալիս հատկապես զգույշ լինել բնության գրկում, խոնավ տարածքներում։

21

sys_stories