Միքայել Գաբրիելյան

Օձի խայթոցից մահվան դեպք չի գրանցվել

12
(Թարմացված է 19:47 27.06.2017)
Հանրապետության գլխավոր թունաբանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սուրենավանում դժբախտ դեպքի մասին հրապարակումներին։

Սուրենավանում օձի խայթոցից մահվան դեպք առողջապահության նախարարությունում պաշտոնապես չի գրանցվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, հերքելով Սուրենավանում տեղի ունեցած դեպքի մասին մամուլի հրապարակումները, ասաց ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։

«Բոլոր դեպքերը պարտադիր գրանցվում եմ նախարարության թեժ գծում։ Սուրենավանում տեղի ունեցածի մասին նախարարությունում ահազանգ չի գրանցվել»,- ասաց նա։

Մասնագետը վստահեցրեց, որ հայաստանյան բոլոր բնակավայրերի բուժկենտրոններն ապահովված են հակաթույնով։ Նա կոչ արեց անհրաժեշտության դեպքում տուժածին շտապ հասցնել հիվանդանոց։

Հիշեցնենք, այսօր մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, թե Սուրենավան գյուղում, բերքահավաքի ժամանակ օձը, ծառից ընկնելով, խայթել էր 17-ամյա աղջկան, ինչի հետևանքով նա մահացել էր։

12

sys_stories