Սերգեյ Շահնազարյան

Փոքր և միջին բիզնեսին հիմա ավելի հեշտ կլինի մասնակցել պետական գնումների մրցույթին

14
Այսուհետև փոքր և միջին բիզնեսին ավելի հեշտ կլինի մասնակցել պետական գնումների մրցույթին. ընթացակարգը պարզեցվել է պետական գնումների մասին նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։

Այս մասին այսօր ասել է ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը։

«ԵԱՏՄ անդամ երկրների պայմանագիրն ունի առանձին հավելված գնումների հետ կապված։ Այդ հավելվածով շրջանակային համաձայնագրերով գնումների կատարման ընթացակարգ ունենալու հնարավորություն նախատեսված չէ։ Քանի որ մենք ունենք նաև ստանձնած միջազգային պարտավորություններ, մենք փոխեցինք այդ օրենքը։ Բովանդակային փոփոխություններ չի նախատեսում։ Նախկինում գործող շրջանակային համաձայնագրերով գնումների ընթացակարգն ավելի շատ նմանեցված էր մրցույթի։ Հիմա մշակում ենք էլոկտրոնային աճուրդների ծրագրային ապահովում, որը կփոխարինի շրջանակային համաձայնագրի ընթացակարգին»,–ասաց Շահնազարյանը։

14

sys_stories