Իդա Խաչատրյան

Երևանում 11 խնամատար ընտանիքում ապրում է մանկատան 13 երեխա

39
(Թարմացված է 22:33 05.06.2017)
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է խնամատար ընտանիքների և մանկատների բեռնաթափման ծրագրի մասին:

Իդա Խաչատրյանը նշում է, որ Հայաստանի կտրվածքով ամենաշատ խնամատար ընտանիքներ կան Երևանում: «11 ընտանիքում ապրում է մանկատան 13 երեխա: Այսպիսով իրականացնում ենք կառավարության առաջարկած մանկատների բեռնաթափման ծրագիրը: Խնամատար ընտանիքները բավականին լավ վիճակում են: Նրանք մեր մշտական ուշադրության և հսկողության տակ են: Նրանք պետբյուջեից գումար են ստանում՝ երեխայի խնամքի համար»,-ասում է Խաչատրյանը:

Նրա խոսքով հիմա էլ տարաբնույթ սեմինարներ են արվում այս ընտանիքների թիվն ավելացնելու համար, որովհետև այսկերպ երեխաները մեծանում են լիարժեք ընտանեկան մթնոլորտում:

 

39

sys_stories