Տարոն Մարգարյան

Մանկապարտեզների 6000 աշխատակիցները կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում

14
(Թարմացված է 21:01 29.05.2017)
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սկսել նախապատրաստական աշխատանքներ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատակիցներին ևս առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու ուղղությամբ:

«Արդեն իսկ սկսեք համապատասխան աշխատանքները, որ մեր բոլոր համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության որոշ կազմակերպությունների աշխատակիցների նման համայնքային մանկապարտեզների աշխատակիցները նույնպես ստանան առողջապահական ապահովագրության փաթեթներ»,– ասել է քաղաքապետը:

Նա հանձնարարել է աշխատանքներն այնպես կազմակերպել, որ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից մանկապարտեզների բոլոր շուրջ 6000 աշխատակիցներն ապահովված լինեն առողջապահական ապահովագրության փաթեթներով:

14

sys_stories