Սեդրակ Մամուլյան

Մամուլյան. «Տոլմա բառը «տոլի» բառից է, որը հին հայերենով նշանակում է խաղողի տերև»

625
(Թարմացված է 17:11 13.05.2017)
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում անդրադարձավ տոլմայի ծագումնաբանությանը և նրա զուտ հայկական ուտեստ լինելու փաստին։

«Տոլման առկա է մեր բոլոր տոնական սեղաններին։ Տոլմա բառը «տոլի» բառից է, որը հին հայերենով նշանակում է խաղողի տերև։ Տոլմայի նախնական պատրաստման ձևը ծեծված մսից էր` խաղողի տերևի մեջ փաթաթած»,- իրենց ուսումնասիրությունների արդյունքներն է ներկայացնում Մամուլյանը։

Սեդրակ Մամուլյանի խոսքով` ծեծված մսից տոլմայի տարբերակն այսօր պահպանվել է միայն Սյունիք մարզում։

625

sys_stories