Աշոտ Ներսիսյան

Շուշիի գրավման գործում մեծ դեր ունեցավ խուճապը

48
Շուշիի ազատագրման 25 ամյակը հերթական անգամ հիշեցնում է «Հարսանիք լեռներում» օպերացիան։ Պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Շուշիի ազատագրման մասին։

«Նա, ով գիտի Շուշիի աշխարհագրական դիրքը, պիտի պարզ հետևություն անի`առանց Շուշիի գրավման` ամեն ինչ զուր կլիներ։ Եվ Շուշիի ազատագրումն իսկապես շրջադարձային կետ էր արցախյան պայքարում։ Ով Շուշին տիրում է, նա ամբողջ Ղարաբաղին տիրելու հնարավորություն է ստանում»,- ասաց Ներսիսյանը։

Ըստ նրա` Շուշիի գրավման ամբողջ օպերացիան, որը մշակվել է երկու ամսում, խոր վերլուծության արդյունք է եղել։

Նրա խոսքով` «երբ թուրք զինվորը խուճապի մեջ է հայտնվում, նրան դժվար է միավորել»։

«Անակնկալ հարձակման հետևանքով առաջացած խուճապը խորությամբ մտածված գործողություն էր»,- ասաց պատմաբանը։

48

sys_stories