Գիա Խուխաշվիլի

Խուխաշվիլի. «Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ նախագծեր հնարավոր չեն»

18
Տնտեսական հարցերի փորձագետ Գիա Խուխաշվիլին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում բացատրել է, թե Պարսից ծոցի և Սև ծովի միջև եղած միջանցքն ինչու չի կարող լիովին գործել։

«Տարածաշրջանի երկրները շատ բան են կորցնում առանց նմանատիպ նախագծերի, որոնք իսկապես հեռանկարային են։ Սակայն հաշվի առնելով առկա իրողությունները` նման գործակցությունը հնարավոր չէ»,- ասաց Խուխաշվիլին։

Նրա խոսքով` լոկալ նախագծեր հնարավոր են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ուղղությամբ, սակայն հնարավոր չէ իրագործել տարածաշրջանային այնպիսի նախագծեր, որոնցում ներգրավված լինեն նշված երկրները։

Նշենք, որ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն առաջարկել է Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցք ստեղծել։ Սակայն նման միջանցքի գործարկման գրավականը կարող է լինել Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի փոխգործակցությունը։

18

sys_stories