Նիկոլ Պաշինյան

Երևանի չասֆալտապատումը, կանգնած ավտոբուսներն ու չաշխատող համատիրությունները

17
Երևանի կենտրոնում չասֆալտապատման տենդ է, քաղաքը կաթվածահար է: Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում տարվող վերանորոգման աշխատանքներին, ասել է Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Ասֆալտապատման նպատակով փորված և օրեր շարունակ չնորոգվող Երևանի կենտրոնական փողոցները վկայում են, որ Երևանում քաղաքային իշխանություն չկա: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ խնդիրը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, տրանսպորտի հարցն է:

«Մենք գիտենք, որ Երևանում շուրջ 230 ավտոբուս կա, որոնք կանգնած են և չեն օգտագործվում քաղաքային կարիքների համար»,- ասաց նա՝ մեղադրելով Երևանի ավագանու երթուղային միկրոավտոբուսների սեփականատեր անդամներին ու գործող քաղաքապետին, նշելով, որ նրանց ձեռնտու չէ այս ավտոբուսների շահագործումը:

Փաշինյանի մատնանշած երրորդ խնդիրը մայրաքաղաքում պետական հովանու ներքո գործող համատիրություններն են, որոնք, ըստ նրա, կարող են հանձնվել նաև մասնավոր կառավարման:

17

sys_stories