Սարգիս Հացպանյան

Հայ համայնքը բոյկոտում է Արամ Աթեշյանին

13
(Թարմացված է 12:34 19.04.2017)
Թուրքիայի Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին ժողովուրդը սիրով է ընդունում, իսկ պատրիարքի տեղապահի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին բոյկոտում են ամենուր, ասում է փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը։

Զատկի տոնին որ եկեղեցում արարողություն է կատարել Արամ Աթեշյանն՝ այնտեղ դատարկ է եղել, իսկ որտեղ երևացել է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, եկեղեցիները բազմամարդ են եղել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը։

Նա նշեց, որ Աթեշյանը բազմիցս դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ միջամտել իր դիրքերն ամրապնդելու նպատակով, սակայն նրան սկզբում խոստացել են օգնել Սահմանադրության հանրաքվեն անցկացնելուց հետո, իսկ հետո հասկացրել են, որ նպատակ չունեն խառնվելու այդ հարցին։

Հացպանյանի խոսքով՝ Թուրքիայի իշխանություններն, իսկապես, չեն միջամտում պատրիարքարանի գործերին, չնայած, որ հայությանը դեմ գնացող Աթեշյանը մշտապես ապավինում է նրանց։

Զրույցի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106):

13

sys_stories