Սարգիս Հացպանյան

Հացպանյան. Թուրքիայում Սահմանադրության հանրաքվեն անցավ ակնհայտ կեղծիքներով

15
1923 թվականից այս կողմ Թուրքիայում առաջին անգամ է, որ ընտրություններն անցնում են այդքան շատ ընտրակեղծիքներով, Sputnik Արմենիայի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեց փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը։

Ընտրական գործընթացի ժամանակ գրեթե բոլոր ալիքները քարոզում էին փոփոխությունների ընդունմանը «կողմ», քրդերին եթերային ժամեր չեն տրվել, Թուրքիայի սահմանադրական փոփոխության հանրաքվեի նախընտրական ընթացքը և հետընտրական զարգացումները մեկնաբանեց փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը։

Նա նշեց, որ «կողմ» և «դեմ» ձայների տարբերությունը շատ փոքր էր, իսկ 2,5 միլիոն չփակված ծրարներից, որոնք վավեր են համարվել, ճնշող մեծամասնությունը «կողմ» էին։ Եվս մեկ միլիոն ընտրաթերթիկ ճանաչվել է անվավեր, ընդ որում, դրանցից 90% «դեմ» էին։

Նախնական տվյալների համաձայն, թուրքական սահմանադրական փոփոխությունները, որոնք զգալիորեն ընդլայնում են երկրի նախագահի լիազորությունները, ապրիլի 16-ին հաստատել են քվեարկողների 51,3%։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը արդեն հայտարարել է, որ նախատեսում է երկրում վերականգնել մահապատիժը։

Զրույցի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106):

15

sys_stories