Sputnik Արմենիա

Աստերոիդը կարող է ատոմային ռումբից ավելի վտանգավոր լինել Երկիր մոլորակի համար

19
(Թարմացված է 22:28 18.04.2017)
Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը 2014 JO25 կոչվող աստերոիդը կթռչի Երկրի մոտով` մեր մոլորակի կողքով անցնելով ամենամոտ տարածության վրա վերջին 400 տարվա ընթացքում: Այդ մասին հայտնում է Slooh աստղադիտարանի կայքը:

«Աստերոիդի մոտեցումը Երկրի հետ վտանգավոր չի լինի մեր մոլորակի համար, քանի որ այն անվտանգ հեռավորության վրա կանցնի դրա մթնոլորտից: Տվյալ աստերոիդի չափերը, հեռավորությունն ու շարժման արագությունը հերթական անգամ հիշեցնում են մեզ` ինչպիսի ավերածություններ կարող են բերել տիեզերական աղբի այդ «բեկորները», որոնք ամեն օր թռչելով անցնում են Երկիր մոլորակի կողքով»,- ասվում է աստղադիտարանի հայտարարությունում:

Աստղագետների խոսքով`2014 JO25-ը կշարժվի աստերոիդի համար ռեկորդային բարձր արագությամբ` մոտ 33 մետր վայրկյան, կամ 118 կիլոմետր-ժամ: Երկրին մոտենալու պահին այն լավ տեսանելի կլինի Երկրի բնակիչների համար նույնիսկ փոքր աստղադիտակներով, քանի որ փայլուն մակերևույթ ունի:

Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ երևույթը մեկնաբանել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Զրույցի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106):

19

sys_stories