Արմեն Պողոսյան

Արմեն Պողոսյան. «Երեխաների առողջությունը մանկական հաստատություններում վտանգված է»

32
(Թարմացված է 18:10 12.04.2017)
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ն հանցագործության մասին հայտարարություն է արել, որը մնացել է անարձագանք: Այսօր լրագրողերի հետ հանդիպմանը հայտարարեց կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Երեխաների առողջությունը մանկական հաստատություններում վտանգված է: Նման եզրակացության է հանգել «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ն՝ վերլուծելով վերջին 1-2 տարվա ընթացքում գրանցված սննդային թունավորումների դեպքերը:

«Վերջին դեպքը Գյուլագարակի մանկապարտեզի դեպքն էր, երբ 9 երեխա հայտնվեց հիվանդանոցում, և պատճառը մինչև այսօր հայտնի չէ»,- ասաց Պողոսյանը:

Ասոցիացիան ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բաց նամակ է պատրաստել, որն առաջիկայում կհրապարակվի նաև մամուլում:

32

sys_stories