Բագրատ Էստուկյան

Թուրքիան դադարեցրել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը

65
«Ակոսի» խմբագիր Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ Թուրքիայի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման գործընթացը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոսը», Սուրբ Կիրակոսի եկեղեցու հիմնադրամի փաստաբանները պետականացման դեմ հայց են ներկայացրել վճռաբեկ դատարան՝ շեշտելով, որ եկեղեցու պետականացումը հակասում է օրենքին։

«Ակոսի» խմբագիր Բագրատ Էստուկյանը հիշեցրեց, որ Թուրքիայի նախարարների խորհրդի որոշումով Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող բոլոր կառույցները, այդ թվում Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը, պետականացվել են։

Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011- հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին: Սուրբ Կիրակոսը վերաբացվել է որպես գործող եկեղեցի:

65

sys_stories