Բջջային կապի երեք օպերատորները միաժամանակ, նույն օրը բարձրացրեցին լիցքավորման քարտերի գները՝ ոչ միայն նախապես չհայտարարելով, այլև նույնիսկ չընդունելով թանկացման փաստը: Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ տեղի ունեցածը որակելով հակամրցակցային պայմանավորվածության արդյունք:
«Եթե երեք խոշոր բիզնես համատեղ պայմանավորված գործողություն են անում, տանում է գնաճի, և եթե պետությունը ոչինչ չի անում, ուրեմն աշխատել չգիտի, կամ չի աշխատում»,- ասում է Պիպոյանը:
Սպառողների շահերի պաշտպանն, ի դեպ, այս հարցով վաղը հանդիպելու է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ և ներկայացնելու է իր դիտարկումները: Իսկ մինչ այդ, հանձնաժողովից Sputnik Արմենիային հայտնեցին, որ խնդիրն ուսումնասիրման փուլում է: Իսկ թե այս քայլում որքանով է առկա մրցակցության օրենսդրության խախտում, կհայտարարվեի առաջիկայում: