Sputnik Արմենիա

Սուր շնչառական հիվանդությունների կանխարգելումը. Խորհուրդ է տալիս բժիշկը

0
Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի փոխնախագահ, ԲԳԹ, դոցենտ Լյուդմիլա Սիմոնյանցը Sputnik Արմենիայի եթերում խոսեց այս սեզոնին տարածված սուր շնչառական հիվանդությունների և դրանց կանխարգելման մասին:

Լյուդմիլա Սիմոնյանցի խոսքով ձմռան ընթացքում հիվանդությունների 90 տոկոսը կազմում են սուր շնչառականները, որոնց 70 տոկոսը վերին և միջին շնչառական ուղիներին է վերաբերում:

«Բայց, բարեբախտաբար, Հայաստանում մենք էպիդեմիա չունեցանք, դպրոցներ չփակվեցին, այսինքն՝ հիվանդությունը ընթանում է իր հունով»,-ասաց դոցենտ Սիմոնյանցը:

Բժշկուհին խորհուրդ է տալիս կիրառել հետևյալ մեթոդները՝ սուր շնչառական հիվանդությունները կանխարգելելու համար:

Նախ պետք է կոփել երեխային, անցկացնել ֆիզիոթերապեևտիկ միջոցառումներ, հարկ է նաև դիմակներ կրել: Տնային պայմաններում շատ օգտագործել սոխ, սխտոր: Շատ հաճախ պետք է լվանալ ձեռքերը, որովհետև օրվա մեջ մարդը մոտ 300 անգամ ձեռքերը կպցնում է քթին:

 

0