Սերգո Երիցյան

Դասագրքերի լեզուն վախեցնում է անգամ Լեզվի տեսչության պետին

38
Դասագրքերի լեզուն անհանգստացրել է նաև Լեզվի պետական տեսչությանը: Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասել է տեսչության պետ Սերգո Երիցյանը:

Հայաստանյան դպրոցների դասագրքերի լեզուն շատ հաճախ անընդունելի է նաև Լեզվի պետական տեսչության համար: Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասել է տեսչության պետ Սերգո Երիցյանը:

«Երբեմն հեղինակները փորձում են սահմանափակ էջերում հնարավորինս շատ գիտելիք տալ, և առաջանում է իրար վրա կուտակված բարդ համադասական նախադասությունների շարան»,- ասում է Երիցյանը՝ հավելելով, որ Հայաստանում դասագիրք գրող մասնագետների դպրոց դեռևս չի ձևավորվել,- մենք ընդամենը 2-3 սերնդի դասագրքեր ենք ստեղծել»:

Սերգո Երիցյանը չի բացառում, որ առաջիկայում, կրթական նոր չափորոշիչների վերջնական մշակման ու հաստատման արդյունքում, դասագրքերի ստեղծման վրա աշխատող ստեղծագործական խմբերում կընդգրկվեն նաև հայոց լեզվի մասնագետներ:

 

38