Տիգրան Գևորգյան

Հյուպատոս. Աշխարհի հայության աջակցությամբ կվերականգնվեն Հալեպի հայկական կառույցները

83
(Թարմացված է 14:56 14.01.2017)
Սիրայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հալեպի վերականգնման ծրագրերի մասին։

Հյուպատոսի խոսքով` Սիրայի Արաբական Հանրապետության կառավարությունն ընդունել է Հալեպի վերականգման ծրագիր, որը բաղկացած է 2 փուլից։

«Սրան զուգահեռ գոյություն ունի նաև հայկական իշխանության մշակած ծրագիր, որը վերաբերում է հայկական, բուն ազգային հաստատություններին։ Դրանք վերականգնվելու են ողջ հայության աջակցությամբ»,- ասաց Գևորգյանը:

Նրա խոսքով՝  Արամ Ա կաթողիկոսը, Հալեպ այցելելով, 2017թ.-ը հռչակել է Հալեպի վերականգման տարի։

Ստեղծվելու է մի հիմնադրամ, որը աշխարհի բոլոր կողմերում բնակվող հայության աջակցությամբ կվերականգնի Հալեպի հայկական բոլոր կառույցները։

 

83