Սահման

Չինարիի գյուղապետը` սահմանային իրավիճակի վերաբերյալ

55
(Թարմացված է 14:50 29.12.2016)
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Sputnik Արմենիային որոշ մանրամասներ է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։

Գյուղապետի խոսքով` այս պահին ամեն ինչ նորմալ է, կրակոցները դադարել են։

«Բանակն իր ծառայությունն է կատարում, ամեն ինչ խաղաղվել է, ցավալի է, որ կորուստներ ունենք»,- ասաց Սողոյանը։

Նշենք, որ դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել` տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը։

55