Դավիթ Բաբայան

Ադրբեջանն ընդհանուր հայության դեմ է հարձակում իրագործում

50
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանել է այսօր առավոտյան ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը։

Բաբայանի խոսքով` Ադրբեջանը միշտ էլ դիմում է նման քայլերի, հատկապես` Նոր տարվա օրերին` յուրովի «շնորհավորելով» մեր Նոր տարին։

«Մենք միշտ էլ նման օրերին սպասում ենք այդպիսի քայլերի։ Չի բացառվում, որ նրանք փորձում են ՀՀ սահմանագծի որոշ հատվածներում շեղել ուշադրությունը և Արցախում ինչ-որ քայլերի դիմել։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի և չենք տարբերակում Տավուշի, Մարտակերտի կամ Մարտունու սահմանները։ Սա ընդհանուր հայության դեմ հարձակում է»,- ասաց Բաբայանը։

Նրա խոսքով` սա պետք է ազդակ լինի նաև միջազգային հանրության համար։

Նշենք, որ դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել` տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը։

50