Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյան.«Ընտրություններին առաջ կտանեմ ՀՅԴ–ի գաղափարները»

12
(Թարմացված է 14:18 29.12.2016)
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` խոսելով 2017թ–ին սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին ասել է, որ, լինելով քաղաքական պաշտոնում նշանակված անձ և ՀՅԴ անդամ, ինքն ակտիվորեն կմասնակցի առաջիկա ընտրություններին և առաջ կտանի սեփական կուսակցության գաղափարները:

Անդրադառնալով իր ղեկավարած գերատեսչությանը` Արծվիկ Մինասյանն ասաց, որ ինքը ջանք ու եռանդ չի խնայելու զարգացում ապահովելու համար:

«Շրջակա միջավայրն այն ոլորտն է, որ պետք է ապահովի մեր երկրի երկարաժամկետ կայուն զարգացումը։ Բնապահպանության նախարարությունն իր գործառույթներով ոչ միայն պահպանում է իրականացնում, այլ նաև վերականգնում ու բարելավում։ Դա նշանակում է, որ մենք ավելի նախաձեռնող, ավելի ակտիվ և ավելի ագրեսիվ պետք է լինենք, որպեսզի թույլ չտանք, որ ձևավորվի այնպիսի կոնֆլիկտ, որը կբերի շրջակա միջավայրի վատթարացմանը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

 

12