Արման Թաթոյան

Արման Թաթոյանը՝ երաժիշտ Վահան Արծրունուն ԱԱԾ հրավիրելու մասին

31
Հայտնի երգիչ և կոմպոզիտոր Վահան Արծրունուն օրեր առաջ հրավիրել էին Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ կայացած զրույցը մտահոգել է երաժշտին։ Արծրունին նամակ էր հղել Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով պարզել իրավիճակը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է այս թեմային։

«Կոնկրետ, եթե խոսքը վերաբերում է պարոն Վահան Արծրունու դիմումին, պետք է ասեմ, որ, այո, պարոն Արծրունին հրապարակել է և դիմումը, և պատասխանը: Այնտեղ նա մի քանի հարցեր էր բարձրացրել և խնդրել էր մեզ պարզաբանել իրավիճակը, ինչպես ենք մենք նկարագրում այդ իրողությունը: Մենք կատարեցինք այդ ուսումնասիրությունը։ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է, որ իրավապահ մարմինները հարցումներ անցկացնելու իրավունք ունեն, բայց այդ հարցումները որևէ պարտականություն որևէ մեկի համար չեն առաջացնում՝ անկախ հարցերի բնույթից»,- ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով` ՄԻՊ-ի ուսումնասիրություններն ու հրապարակային տվյալները վկայում են, որ հրավերի ընդունումը տեղի է ունեցել կամովին, և նաև հրապարակային տվյալներ կան, որ վերաբերմունքն էլ է պարկեշտ եղել և այլ:

«Կոնկրետ իրավիճակում ես չեմ կարող խոսել խոսքի ազատության սահմանափակման մասին»,- ասել է Թաթոյանը։

31