Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյան. «Հաստատված բյուջեն ունի հսկայական ճեղքեր»

20
(Թարմացված է 22:57 09.12.2016)
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսեց 2017–ի պետական բյուջեի մասին և ամփոփեց վարչապետի պաշտոնավարման եռամսյակը։

Ըստ պատգամավորի` երեկ խորհրդանշական էր, որովհետև լրացավ վարչապետի պաշտոնավարման երեք ամիսը։ Ամփոփելով այդ երեք ամիսը` Փոստանջյանն այս ամենն անվանեց թատրոն, ոչ թե իրական գործողություններ, որոնք միտված են բարեփոխումներին։

Անդրադառնալով երեկ ընդունված բյուջեի նախագծին` Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ոչինչ չի փոխվել, դեռ ավելին. Մենք հասկանում ենք, որ հաստատված բյուջեն ունի հսկայածավալ ճեղքեր, որը համալրելն արդեն շատ բարդ է լինելու։ Որովհետև այնքան է հարկահավաքը կրճատվել, և մեր պետական պարտքն այնքան է ավելացել, որ մեզ գումարներ` վարկերի տեսքով, դժվար է ձեռք բերել»։

Փոստանջյանի խոսքով`վերջին հինգ տարիների ընթացքում կառավարությունն անընդհատ վերցրել է վարկեր` ճեղքվածքները փակելու համար։ Իսկ այսօր և՛ հարկահավաքն է դժվար իրականացնել, և՛ մեզ պարտք տվողներ գրեթե գոյություն չունեն։

20