Радио Sputnik Армения

ճանապարհին մնացած մարդկանց մեծ մասը հայեր են

0
(Թարմացված է 18:25 06.12.2016)
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնը մշտապես կապի մեջ է Վրաստանի և Հյուսիսային Օսեթիայի գործընկերների հետ` Հյուսիսային Օսեթիայում ռազմական նշանակության ճանապարհին տիրող իրավիճակի մասին ինֆորմացիա ստանալու համար:

Առատ ձյունն ու ձնահոսքը կաթվածահար են արել երթևեկությունը։ Ձնահոսքն իջել է ճանապարհի վրա, մարդիկ են մնացել են Լարսի անցակետում, գիշերել ավտոմեքենաներում և ավտոբուսներում:

«Երեկվանից սահմանում տիրող իրավիճակը սկսում է դրական դինամիկա արձանագրել: Երեկ, 16:30-ից սկսած մարդատար մեքենաները սկսում են շարժվել: Այսօր առավոտյան ավտոճանապարհահատվածն արդեն բաց է մոտ 30 տեղանոց փոխադրամիջոցների համար»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փոխգնդապետ Հրանտ Ճաղարյանը: Ըստ Ճաղարյանի`

այնտեղ գտնվող քաղաքացիներն ապահովված են տաք սնունդով, ստեղծված են վրանային տեղեր, մարդիկ տաքացվում են, նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն: Վերջին տեղեկության համաձայն` Լարսում շարունակվում են կանգնած մնալ մոտ 220 բեռնատար ավտոմեքենա, 9 ավտոբուս և 107 քաղաքացի:

 

0