Թամազ Գաիաշվիլի

«Armenia»-ն պատահական չի հայտնվել հայկական երկնքում

539
(Թարմացված է 23:08 03.12.2016)
«Armenia» ավիաընկերության հիմնադիր տնօրեն Թամազ Գաիաշվիլին Sputnik Արմենիայի եթերում խոսել է այն մասին, թե ինչպես է ավիաընկերությունը հայտնվել հայկական շուկայում:

Նրա խոսքով՝ «Armenia»-ի հայտնվելը բոլորովին էլ պատահական չի եղել: Գաիաշվիլին խոստովանել է, որ երկար ժամանակ համագործակցել է «Արմավիա» ավիաընկերության հետ և ծանր է տարել հայկական ավիափոխադրողների սնանկացումը։

«Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմսեր), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս): Հայաստանը զրկվեց ազգային ավիափոխադրողից 2013 թվականին «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Հայաստանի ավիաշուկայում հայտնվեց Air Armenia ընկերությունը, որը, սակայն, 2014 թվականի հոկտեմբերին սնանկացավ ու դադարեցրեց ավիափոխադրումները:

 

 

539