Սմբատ Սաիյան

Երիտասարդ մայրերի կյանքը կհեշտանա

25
(Թարմացված է 19:35 02.12.2016)
Առաջին և երկրորդ երեխայի համար տրամադրվող ծննդյան միանվագ նպաստի համար քաղաքացին այլևս պարտավոր չէ այցելել տարածքային կենտրոն: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը։

Նրա խոսքով` շահառուն կարող է առցանց ներկայացնել համապատասխան դիմում և ստանալ համապատասխան նպաստ:

«Առցանց դիմումը ներկայացնելու համար պետք է մուտք գործել Epension.am կայք էջ և ներկայացնել համապատասխան տվյալները»,-ասաց Սմբատ Սաիյանը:
Ըստ Սաիյանի` այս քայլով նաև վերանում է կոռուպցիոն ռիսկը, քանի որ քաղաքացու և պետական պաշտոնիայի միջև շփումը բացակայում է:

25