Սարգիս Հացպանյան

Հացպանյան. պատերազմում ամենադժվարը մարդ մնալն է

245
(Թարմացված է 22:15 17.11.2016)
Արցախյան պատերազմի տարիներին ադրբեջանցի ռազմագերիները Եվրախորհրդարանի պատգամավորներին պատմել էին հայ զինվորի ու կամավորի վերաբերմունքի մասին` առանց նենգափոխելու, Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանը։
Սարգիս Հացպանյան

Հացպանյանի խոսքով` ռազմագերիներն ասել էին, որ հայ զինվորներն իրենց մարդավարի վերաբերվեցին, իրենց որդիներն իրենց լքեցին, իսկ հայերն իրենց տեր կանգնեցին, հացն իրենց հետ կիսեցին, իրենց չբռնացան։

«Պատերազմում ամենադժվարը մարդ մնալն է, և մենք հիմա հպարտ կարող ենք ասել, որ մենք հայ զինուժի ներկայացուցիչն ենք»,- ասաց Հացպանյանն` ավելացնելով, որ հայ զինվորը մնացել է իր բարձրության վրա։

Ամբողջական հարցազրույցը կարող եք լսել Sputnik Արմենիայի եթերում Աշոտ Գևորգյանի «Մենք» հաղորդաշարի «Մի նկարի պատմություն» խորագրով թողարկման մեջ շաբաթ օրը` ժամը 9։30-ին։ Հաղորդմանը մասնակցում են նաև լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանն ու Գերման Ավագյանը։

245
Արամ Օրբելյան

Կիսանախագահական համակարգն ունի մի շատ մեծ բացասական կողմ` պատասխանատվության լղոզում

79
(Թարմացված է 22:42 02.03.2021)
Սահմանադրագետ, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արամ Օրբելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մարտի 1–ի հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու հայտարարությանը։
Օրբելյան. «Սահմանադրական կտրուկ փոփոխությունների կարիք այսօր չկա»

Արամ Օրբելյանի դիտարկմամբ` խորհրդարանական համակարգը Հայաստանում կոնկրետ գործում է, ուղղակի մարդիկ պետք է հասկանան, որ կա Սահմանադրություն և Սահմանադրությամբ նախատեսված զսպումների մեխանիզմ։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սրտնեղել են, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը չի ենթարկվում անձամբ Փաշինյանին, որ դատավորներին իրենք չեն կարողանում նշանակել։

«Կարող եմ պնդել, որ 1990-ականներից սկսած որոշակի խնդիրներ ունեցել ենք հենց կիսանախագահական կառավարման պատճառով։ Այժմ ունենք պառլամենտարիզմ, և պետք է վարչապետը հասկանա, որ պառլամենտական համակարգի շրջանակներում ինքը երկրի միակ տերը, միակ որոշողն ու միակ հարց լուծողը չէ»,– նշեց սահմանադրագետը։ 

Օրբելյանի կարծիքով` պետական տարբեր ինստիտուտների միջև կան օրենսդրորեն նախատեսված զսպող մեխանիզմներ, կա նախագահ, որն ունի որոշակի գործառույթներ, որոնց շրջանակներում օրինակ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին ինքն է որոշում պաշտոնանկ անել, թե ոչ և եթե գտնում է, որ այդ գործընթացն ապօրինի է կամ հակասահմանադրական, ապա իրավունք ունի դիմել ՍԴ։    

«Պետք է հասկանանք, որ դատարաններն անկախ են, քաղաքական իշխանությունը չի կարող թելադրել դատարաններին, թե ինչ որոշումներ կայացնեն, ինչը մանիպուլյատիվ եղանակով պարբերաբար տեսնում ենք գործող իշխանության կողմից։ Երբ հասկանանք, որ Սահմանադրությունը ենթադրում է որոշակի մեխանիզմներ և առաջնային մանդատ ունեցող մարմինը` խորհրդարանը, չունի բացարձակ իրավունք իր ուզածն անելու, նրա իրավունքները որոշակիորեն սահմանափակված են Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների կողմից, ապա պարզ կդառնա, որ ներկա համակարգը լավ էլ աշխատում է»,– ասաց սահմանադրագետը։

Օրբելյանի համոզմամբ`  ռեալպոլիտիկը և իրավական մեխանիզմները պետք է տարանջատել, հետևաբար այդ մեխանիզմները պետք է լինեն այնպիսին, որ իրական քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները` տվյալ դեպքում գործող իշխանության վարկանիշի կտրուկ անկումը, ունենան հետևանքներ, որոնցից մեկն էլ կառավարության հրաժարականն է։ 

«Մեր Սահմանադրությունն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից ժողովրդավար պետության պահանջներին և կտրուկ փոփոխությունների կարիք այսօր չկա։ Կիսանախագահական համակարգն ունի մի շատ մեծ բացասական կողմ, դա պատասխանատվության այսպես կոչված լղոզումն է, որովհետև նման համակարգ ունեցող երկրներում ձախողումների դեպքում մեղավորը սովորաբար վարչապետն է, իսկ եթե ինչ–որ բան լավ է, պատասխանատուն նախագահն է։ Նույնը կարելի է դիտարկել նաև Հայաստանի պարագայում` վարչապետը մեղավոր է, նրան փոխենք, նախագահը մնա, սա այն է, ինչի դեմ պայքարել ենք վերջին երեսուն տարիների ընթացքում` կիսակաշկանդված լինելով 1995 թվականի կիսանախագահական համակարգով»,– նշեց սահմանադրագետը։

Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին

Օրբելյանի խոսքով` պետք է հասկանալ, որ խորհրդարանական համակարգը Հայաստանում շատ ավելի ունակ է խնդիրներ լուծել, պարզապես պետք է երկար գործի, անցնի գոնե մեկ–երկու ընտրություն, մանավանդ որ մեր Սահմանադրությունը մի շարք կարգավորումներ ունի, որոնք հնարավորություն են տալիս ավելի բարձրացնել արդյունավետությունը և խուսափել խորհրդարանական համակարգի ամենապրոբլեմատիկ կետերից։      

Հիշեցնենք` Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնը ստանձնելու օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցել է խորհրդարանական կառավարման ձևի:

79
թեգերը:
հանրաքվե, Նիկոլ Փաշինյան, Վարչապետ, Նախագահ, Սահմանադրություն, Հայաստան
Վարդան Այվազյան

Գուցե մինչև վաղը ուղարկո՞ւմ է ՍԴ. սահմանադրագետը` ԳՇ պետի ազատման միջնորդության մասին

58
(Թարմացված է 19:52 02.03.2021)
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահի որոշմանը և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը ՍԴ-ում վիճարկելու խնդրին։ 
Մեկ օր կա. սահմանադրագետը հորդորում է չշտապել, գուցե նախագահը դեռ Փաշինյանի միջնորդությունը ՍԴ ուղարկի՞

Վարչապետի միջնորդությունը և «Զինվորական ծառայության մասին» օրենքը տարբեր իրավական ակտեր են և միմյանց հետ որևէ կապ չունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը` մեկնաբանելով  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը չստորագրելու որոշումը և առանձին դիմումով «Զինվորական ծառայության մասին» օրենքի՝ սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկելու նախագահի մտադրությունը։

«Իրավական առումով օրենքի սահմանադրականության հարցով դիմելը վարչապետի միջնորդության հետ որևէ կապ չունի, դրանք տարբեր իրավական ակտեր են, մեկը մյուսի հետ չառընչվող»,- ասաց նա։

Սահմանադրության համաձայն`նախագահը Փաշինյանի միջնորդությունը եռօրյա ժամկետում կարող է ուղարկել ՍԴ, եթե չուղարկի, ուրեմն ընդունում է վարչապետի միջնորդությունը։

«Եթե չեմ սխալվում վարչապետի միջնորդության ժամկետը վաղն է լրանում, եթե մինչև այդ նախագահը չդիմեց ՍԴ, ապա Օնիկ Գասպարյանի ազատման դիմումն օրինական ուժի մեջ կմտնի, իսկ այդ պարագայում կարելի է ասել, որ հավասարապես կիսելու է դավաճանության խարանը։ Դրա համար եմ ասում` չշտապենք, գուցե մինչև չորեքշաբթի ուղարկո՞ւմ է»,- նշեց սահմանադրագետը։

Ինչ վերաբերում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին, ապա, ըստ սահմանադրագետի, եթե ՍԴ-ն որոշի, որ օրենքը չի համապատասխանում սահմանադրությանը, վարչապետի միջնորդությունը կդառնա առոչինչ, և ԳՇ պետը կշարունակի պաշտոնավարել, իսկ եթե որոշի, որ համապատասխանում է սահմանադրությանը, ապա վարչապետի որոշումն ուժի մեջ  կմտնի իրավունքի ուժով։ 

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։

Միաժամանակ նշվում է, որ Արմեն Սարգսյանը կդիմի Սահմանադրական դատարան, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ այս պայմաններում. Վարդևանյան

58
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Նախագահ, Վարդան Այվազյան (սահմանադրագետ)
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Իշխանությունը մտադիր է Գլխավոր շտաբը մտցնել ՊՆ կազմի մեջ. Մարուքյան
ՀՀ վարչապետն ու նախագահը Օնիկ Գասպարյանի մասով համաձայնության են եկել․ Ղազինյան
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները ՀՀ նախագահի հետ շտապ հանդիպում են պահանջում
Մեգան Մարքլ. արխիվային լուսանկար

2 մլն դոլար փոխհատուցում. Մեգան Մարքլը շահել է բրիտանական պարբերականի դեմ դատը

32
(Թարմացված է 01:10 03.03.2021)
Դատավորը The Mail on Sunday–ի գործողությունները ճանաչել  է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, դատարանում վերջնական հաղթանակ է տարել Mail On Sunday և MailOnline պարբերականները ներկայացնող Թերթերի միության դեմ։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։

Հրապարակված վճռում դատավոր Մարկ Ուորբին պարբերականի գործողությունները ճանաչել  է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։

Դատավորը վճռել է, որ պատասխանող կողմը պետք է վճարի դատական ծախսերի 90%–ը, այն է` 1,87 մլն դոլար։

Սասեքսի դքսուհին խնդրել է նաև իրեն փոխանցել նամակի պատճենները, ոչնչացնել դրա բոլոր հիշատակումներն ու պահանջել թերթում ներողություն հրապարակել իրեն վիրավորանք հասցրած նյութերի համար։ Դատարանը դեռ փետրվարի 11-ին էր որոշում կայացրել այն մասին, որ պարբերականները խախտել են գաղտնիությունն ու Մեգանի հեղինակային իրավունքները։

«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ

2019 թվականի փետրվարին Մարքլի նամակից որոշ հատվածների հրապարակումը դերասանուհու ու իր հոր (որը ներկա չի գտնվել 2018 թվականի մայիսի 19-ին կայացած նրա հարսանյաց արարողությանը) հարաբերությունների շուրջ հերթական սկանդալի առիթ դարձան։  ԶԼՄ–ների հրապարակած Թոմաս Մարքլի բազմաթիվ արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ դուստրը խզել է նրա հետ բոլոր հարաբերությունները։ Հայրը The Mail on Sunday–ին է փոխանցել նամակի տեքստը, որում դքսուհին մեղադրում էր նրան ստի և դստեր մասին կեղծ, սենսացիոն հարցազրույցների վրա գումար աշխատելու փորձի մեջ։

Արքայազն Հարրին կնոջ պատճառով կռվել է լավագույն ընկերոջ հետ

32
թեգերը:
նամակ, հայր, Դատարան, դատ, Մեգան Մարքլ
Ըստ թեմայի
«Պարծենկոտ արքայադստեր օրագիրը»․ հրապարակվել են Մեգան Մարքլի խորթ քրոջ ու հոր հուշերը
«Թշնամանքի» պատճառը զուգագուլպանե՞րն են. ինչ է կատարվում Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի միջև
Մեգան Մարքլը մեղադրել է թագուհի Եղիսաբեթին
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը աշխատանք են գտել