Ժիրայր Դադասյան

Մնջախաղի թատրոնի չլուծվող խնդիրն ու նոր բեմադրությունը

18
Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է թատրոնի նոր ներկայացման և շենք չունենալու` ոչ մի կերպ չլուծվող խնդրի մասին։

Դադասյանի խոսքով` նոյեմբերի 10-ին Մնջախաղի պետական թատրոնը հանդիսատեսին կներկայացնի Յուրի Կոստանյանի նոր բեմադրությունը, որը կոչվում է «Գալաթեա»։ Ներկայացումը բեմադրվել է թատրոնի ներքին ռեսուրսների հաշվին։

«Ամբողջ տարվա ընթացքում խնայում-խնայում ենք, որպեսզի կարողանանք մի բան անել։ Ցավոք սրտի, միշտ չէ, որ Մշակույթի նախարարությունը մեզ պատվիրում է ներկայացում բեմադրել։ Բայց երբ լինում է, շնորհակալ ենք նաև դրա համար»,- ասաց Դադասյանը։

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն անդրադարձավ նաև այն փաստին, որ 1983 թվականից պետական կարգավիճակ ունեցող թատրոնը մինչև այսօր սեփական շենք չունի։ Նրա կարծիքով` այսօրինակ թատրոնը պետք է անպայման լինի մշակութային կենտրոնում, որովհետև չունի թարգմանության խնդիր։

18