Sputnik Արմենիա

ԱԻՆ մասնագետ. Տպարանի շենքը պայթեցրել են օրենքի խախտումներով

18
(Թարմացված է 21:24 01.11.2016)
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լրատվության բաժնի պետ Գոհար Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ Տպագրիչների փողոցի տպարանի շենքը պայթեցվել է օրենքի խախտումով։

Տպագրիչների փողոցի տպարանի շենքը պայթեցնող ընկերությունը խախտել է տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքը, հայտնել է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լրատվության բաժնի պետ Գոհար Բաղդասարյանը։

Նա նշել է, որ արտադրական վտանգավոր օբյեկտի հետ գործ ունեցող ընկերությունը պետք է համապատասխան ռեեստրում գրանցվի, իր գործունեությունը սկսի որոշակի փորձաքննություններից հետո, ինչը տեղի չի ունեցել։

Գոհար Բաղդասարյանի խոսքով՝ նաև առկա են օրենսդրական բացեր՝ կապված նրա հետ, թե հատկապես որ շենքերն են ենթակա պայթեցման, դա ինչպես պետք է արվի և այլն։

ԱԻՆ-ը, որը արտադրական վտանգավոր օբյեկտների հետ գործ ունեցող կազմակերպություններին տրամադրում է լիցենզիա, կմասնակցի օրենքի բացը լրացնելու աշխատանքներին, իսկ տպարանի շենքը պայթեցրած ընկերությունը վարչապետի որոշմամբ տուգանվել է մեկ միլիոն դրամով։

18