Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանն առաջարկում է ուղիղ հեռարձակել ԱԺ հանձնաժողովների նիստերը

17
(Թարմացված է 19:44 01.11.2016)
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկում է տեսագրել խորհրդարանական հանձնաժողովների դռնբաց նիստերը, խորհրդարանական լսումները և տեսագրությունները տեղադրել Ազգային ժողովի կայքում:

Պատգամավորի հեղինակած համապատասխան օրենքի նախագիծն ընդգրկված է խորհրդարանի քառօրյա նիստերի օրակարգում: Պատգամավորն այն կարծիքին է, որ առաջարկվող օրենքի նախագիծը կնպաստի ՀՀ Ազգային ժողովի մշտական և ժամանակավոր հանձնաժողովների գործունեության առավել հրապարակային լուսաբանմանը, ինչը ԱԺ աշխատանքը կդարձնի առավել թափանցիկ:

Խորհրդարանական լսումների առցանց հեռարձակման շնորհիվ հանրությունը կկարողանա ամբողջությամբ հետևել ծավալվող քննարկումներին և ոչ թե դրանց վերաբերյալ պատկերացում կազմել այս կամ այն լրատվամիջոցի համառոտ ու երբեմն ոչ ամբողջական հաղորդումներից:

17