Արմեն Գևորգյան

Նախագահը բոլոր լիազորությունները կպահպանի մինչև պաշտոնավարման ավարտը

20
(Թարմացված է 18:54 01.11.2016)
Հայաստանի 2017թ․ պետական բյուջեով նախատեսվում է ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացնել 4 միլիարդ 522 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 504 միլիոնով։

Ըստ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի` պատճառն այն է, որ նախագահի հրամանով լուծարվել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը, և այն դարձել է նախագահի աշխատակազմի ստորաբաժանում:
Գևորգյանը չի բացառում, որ նախագահի աշխատակազմում կարող են բյուջեի ծախսերի նոր խնայողություններ լինել:

Արմեն Գևորգյանը պատասխանել է նաև այն հարցին՝ արդյոք չպե՞տք է ավելի նվազ լինեին նախագահի աշխատակազմին հատկացվող գումարները՝ հաշվի առնելով, որ նախագահի ինստիտուտը ընտրություններից հետո առաջնային չի լինելու։ Նա հորդորեց համակերպվել այն մտքի հետ, որ հանրապետության նախագահի ինստիտուտը այսօրվա Սահմանադրության լիազորություններով լիարժեք աշխատելու է մինչև 2018թ. ապրիլը:

20