Նանա Գնդոյան

Առաջին ձյան վերջին հետևանքները

114
Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է հորդորել վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով, քանի որ հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում։ ԱԻՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացնում է առաջին ձյան վերջին հետևանքների վիճակագրությունը։

Միջպետական ավտոճանապարհներն, ըստ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, հիմնականում անցանելի են, դրանք մաքրվում են: Միայն թե պատահարներից խուսափել չի ստացվում:

Գնդոյանի խոսքով` հոկտեմբերի 20-ից տեղումները կդադարեն մարզերի մեծ մասում, բացառություն կկազմեն Լոռին, Տավուշը, Սյունիքը և Արցախը, որտեղ հոկտեմբերի 20-ից 25-ը կպահպանվեն ամպամածությունն ու մառախուղը։ Առանձին բնակավայրերում թույլ տեղումներ կլինեն։ Մյուս մարզերում այդ ժամանակամիջոցում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ից օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա։

 

114