Սոնա Հարությունյան

Սոնա Հարությունյան. XXI դարում հայ գծանկարիչներն աշխատում են խորհրդային ժամանակների հաստոցներով

26
(Թարմացված է 14:38 16.05.2017)
Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն Երևանում կանցկացվի 2017 թվականին։ Հայաստանում արվեստի այդ տեսակը սկիզբ է առել XX դարում։

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության տնօրեն Սոնա Հարությունյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գեղարվեստական տպագրությունով զբաղվողներ շատ ունենք, սակայն նրանք համարժեք հարթակներ չունեն Հայաստանում ստեղծագործական աշխատանքով զբաղվելու համար։

Նրա խոսքով, Հայաստանի թատերական համալսարանում գեղարվեստական տպագրությունը որպես առանձին ուղղություն դասավանդել են դեռևս ԽՍՀՄ տարիներից։

Մեր երկրում այդ ուղղությամբ զբաղվողներ կային, սակայն չկային այնպիսի գծանկարչական դպրոցներ, այնպիսի ավանդույթներ, ինչպիսիք Գերմանիայում և Լեհաստանում են։

Սոնա Հարությունյանը նշեց, որ XXI դարում հայ գծանկարիչներն աշխատում են խորհրդային ժամանակների հաստոցներով։

26

sys_stories