Հրանտ Մելիք–Շահնազարյան

Մոսկվան փորձում է միջազգայնացնել Ղարաբաղի հարցը

29
Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջին ամիսներին լուրջ ջանքեր գործադրեց ղարաբաղյան խնդիրը խաղաղ հուն վերադարձնելու համար, և հիմնախնդրի կարգավորման հարցում ակնհայտ էր նաև Ռուսաստանի դերը։ Սակայն քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ այս պահին խնդրի կարգավորման իրական լուծումներ դեռ չեն երևում։

Քաղաքագետի կարծիքով` Ռուսաստանը երկար ժամանակ հանդես է եկել տարածաշրջանում անվտանգություն ապահովող և երաշխավորող կողմ, և ապրիլյան իրադարձություններն էլ հնարավոր եղավ կասեցնել Ռուսաստանի միջամտությամբ։

Սակայն նա չի պատկերացնում այն մեխանիզմները, որոնք կարող է կիրառել Ռուսաստանը նոր պատերազմից խուսափելու համար։

«Կողմերին սպառնալիքների միջոցով հետ պահելը իրատեսական չէ։ Պետք է լուծումներ առաջարկվեն։ Ըստ էության, ռուսական կողմը փորձում է հարցի միջազգայնացման նոր ծրագիր կյանքի կոչել»,- նշում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

 

 

29