Իրինա Լազարյան

«Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամը մինչև այսօր օգնում է ողջ աշխարհի երեխաներին

111
«Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Իրինա Լազարյանը պատմել է Ամերիկայում հայտնի Կարագյոզյան ընտանիքի մասին, որը ժառանգություն է թողել ոչ միայն Թուրքիայում, այլ նաև` ԱՄՆ–ում։

ԱՄՆ-ում բնակվող Կարագյոզյաններն առաջինն են եղել, որ սկսել են գործել «Գյուլիստան» գորգերը։ Սակայն 1918թ-ին ընտանիքի հետ դժբախտություն է պատահել. գրիպի համաճարակից մահացել է Կարագյոզյանների որդի Հովարդը։ 1921թ-ին Կարագյոզյանները բացել են բարեգործական հիմնադրամ և, ի հիշատակ որդու, կոչել «Հովարդ Կարագյոզյան»։ Որդու մահից հետո նրանք զբաղվել են բարեգործությամբ։ Կարագյոզյանները 1918թ-ին Ստամբուլում որբանոց են բացել 1915թ-ի Հայոց ցեղասպանության ժամանակ հրաշքով փրկված երեխաների համար։ Այսօր այն հայտնի է որպես Տիգրան Կարագյոզյանի անվան դպրոց։

Այսօր Կարագյոզյանները չկան, բայց նրանց հիմնած հիմնադրամը շարունակում է օգնել ողջ աշխարհի երեխաներին։

 

111