Հրդեհ

Խոսրովի անտառում բռնկած հրդեհի պատճառը ոչ ոք դեռ չի կարող ասել

23
(Թարմացված է 20:23 31.08.2016)
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գյոլասոր» կոչվող հատվածում անտառածածկ տարածք է այրվել` 16 հեկտար բուսածածկույթով: ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հերթափոխի ավագ հրահանգիչ, կապիտան Լևոն Շահինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է հրդեհի պատճառների և կորուստների ծավալների մասին։

Դեռ նախօրեին սկսված հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 հրշեջ-փրկարար և արգելոցի 40 աշխատակից: Թեև պաշտոնապես չի հաստատվում, բայց «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի կողմից տեղում հայտնաբերվել է հրդեհի պատճառ հանդիսացող Կապան քաղաքի 56-ամյա բնակիչ Առաքելյանը:

23