Ջոնի Մելիքյան

Նախընտրական մրցավազք Ջավախքում

45
(Թարմացված է 19:37 31.08.2016)
Հոկտեմբերի 8-ին Վրաստանում, այդ թվում՝ հայաշատ Ջավախքում, խորհրդարանական ընտրություններ են սպասվում: Այս ընտրություններն արդեն աննախադեպ են որակում: Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Ջավախքում սպասվող ընտրապայքարի ու ներկայացված խնդիրների մասին:

Իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը Ախալքալաքում մեծամասնական ընտրակարգով առաջադրել է Վրաստանի խորհրդարանի գործող պատգամավոր Հենզել Մկոյանի թեկնածությունը, իսկ Վրաստանի նախկին իշխանություններին ներկայացնող «Ազգային շարժում» կուսակցությունն առաջադրել է Արսեն Կարապետյանին:

Սակայն այս ընտրությունների առանձնահատկությունն այսքանով չի ավարտվում: Ըստ շատ փորձագետների` այս ընտրություններով շարունակվում է հայերին վրացական կառավարման օղակներից աստիճանաբար դուրս մղելու գործընթացը: Ջավախքը, որը բաժանված է երեք մասի՝ Ախալքալաք ու Նինոծմինդա, Ախալցխա ու Ադիգենի, Բորժոմի ու Ասպինձա, վրացական գործող իշխանությունների որոշմամբ վերանայվել է ու արդյունքում Ախալքալաքի 17 գյուղեր, որոնցից 14-ը հայաբնակ են, միացվել են հարևան Ասպինձայի ու Բորժոմիի շրջանի ընտրատարածքներին:

Սա իր հերթին լայն հնարավորություն է ստեղծում վրացաբնակ գյուղերի հաշվին առավել շատ հենց վրացիներին ներգրավվել պետական կառավարման համակարգում:

 

45