Հաշմանդամ երեխաների մայրը երջանիկ է իր զավակներով

Կաղապարից դուրս. հաճախ հաշմանդամ երեխաներին լքում են հայրերը. ինչու՞

151
(Թարմացված է 19:56 08.08.2016)

Հյուրերը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնող Մարի Մարտիրոսյան և հոգեբան Նարինե Պողոսյան 

Կաղապարից դուրս. հաճախ հաշմանդամ երեխաներին լքում են հայրերը. ինչու՞

Հաղոդավար՝ Ամալյա Պապյան

151
թեմա:
Կաղապարից դուրս (135)
Անի Սամսոնյան

Քաղաքական թեժ աշուն է սպասվում․ ո՞ր դեպքում ԼՀԿ-ն կպահանջի ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

39
(Թարմացված է 16:05 12.07.2020)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է շրջանառվող լուրերը, թե ԼՀԿ-ն առաջիկայում պահանջելու է Արայիկ Հարությունյանի հաժարականը:
«Չի բացառում, որ ԼՀԿ-ն կպահանջի Արայիկ Հարությունյանի հրաժարականը». մանրամասնում է Սամսոնյանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի փոխանցմամբ՝ տեղեկությունները, որ իրենք պահանջելու են որոշ նախարարների հրաժարականը դեռևս վերջնական չեն։ ԼՀԿ-ն պարզապես մեկ հարցադիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ մատնանշելով այն հարցերը, որոնք մտահոգում են խմբակցությանը և առնչվում են կրթության ոլորտի բարեփոխումներին:

«Հարցադիմումին նախարարությունն արդեն պատասխանել է, բայց դրա քննարկումը կլինի սեպտեմբերին, և դրանից հետո հասկանալի կլինի Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով համավարակի պայմաններում կառավարության գործունեությունը քննող հանձնաժողովի հետագա գործունեությանը՝ Սամսոնյանն ընդգծեց, որ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով և կազմը կձևավորվի սեպտեմբերին։ Պատգամավորի խոսքով՝ աշխատանքներին կարող է խոչընդոտել միայն իշխանությունը, այսինքն՝ իշխող ուժը կարող է և չհամագործակցել իրենց հետ այդ հարցում կամ էլ փորձ անել այլ մեթոդներով խոչընդոտել հանձնաժողովի գործունեությանը:

«Մենք գիտենք, թե որ ոլորտների վերաբերյալ պետք է արվեն կոնկրետ հարցումներ, ում պետք է կանչենք քննարկումների, այս պահին աշխատում ենք մեթոդաբանության ամբողջական պլանի վրա և գիտենք նաև, թե ինչի ենք ուզում հասնել: Իսկ երբ գիտես, թե որն է քո նպատակը, ոչ մի խոչընդոտ չի կարող քեզ կանգնեցնել»,- նշեց պատգամավորը:

«Լուսավոր Հայաստանին» նոր մանդատ չեն տա. ԿԸՀ–ն մերժեց Մարուքյանի դիմումը

Սամսոնյանը վկայակոչում է ԱԺ-ում ձևավորված վատ պրակտիկան, երբ ընդդիմության կողմից ներկայացված քննիչ հանձնաժողովի գործունեությունն իշխանությունը տապալեց, ինչպես եղավ իրենց մի նախաձեռնության հետ հունվարին, երբ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովի կազմն այդպես էլ չձևավորվեց մեծամասնության տապալման պատճառով: Այդուհանդերձ, Սամսոնյանը հուսով է, որ այս հանձնաժողովի հետ նման բան չի պատահի՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանական թևի պատգամավորները որոշ հայտարարություններով փորձում են վարկաբեկել դեռ չձևավորված հանձնաժողովը:

Անդրադառնալով ԼՀԿ-ի հասցեին վերջին շրջանում հնչած քննադատություններին և կոշտ գնահատականներին՝ Սամսոնյանն ընդգծեց, որ իրենք, որպես քաղաքական երրորդ և մաքուր ուժ, միշտ եղել են քննադատությունների թիրախում, սակայն իրենց դեմ վերջին շրջանում իրականացվում է կոնկրետ տեղեկատվական խուժանություն է իրականացվում և՛ նախկինների, և՛ գործող իշխանության կողմից:

ԼՀԿ–ն պնդում է` չեն կարող ՍԴ դիմել այն հիմքով, ինչ ԲՀԿ–ն է ասում. անգիտությո՞ւնն է պատճառը

Ըստ նրա՝ այդ վարքագիծն ունի շատ պարզ բացատրություն. նախկինները ցանկանում են զբաղեցնել ԼՀԿ-ի տեղը, որովհետև միայն ԱԺ-ում ընդդիմություն լինելով հնարավոր կլինի գալ իշխանության, այլ խողովակ չունեն, քանի որ սպառել են ժողովրդական վստահությունը, իսկ ներկաները՝ ԼՀԿ-ին համարում են լուրջ մրցակից: Պատգամավորի համոզմամբ՝ իրենք այն ուժն են, որին չեն կարող վախեցնել՝ նույնիսկ օգտագործելով այնպիսի մեթոդներ, որոնք ըստ էության անբարոյական են:   

39
թեգերը:
Հրաժարական, Արայիկ Հարությունյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Անի Սամսոնյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Հայաստան
Ըստ թեմայի
Էդմոն Մարուքյանը տարակուսած է. ԱԺ մեծամասնությունը չի կարողացել համոզել կառավարությանը
Էդմոն Մարուքյանը նամակ է գրել Արմեն Սարգսյանին
«Խստագույնս դատապարտում ենք». ԼՀԿ–ն` Ծառուկյանի շուրջ ծավալված դեպքերի մասին
Վարդանյանն Էդմոն Մարուքյանին մեղադրեց պետության հեղինակության հետ խաղալու մեջ
Հայկ Ալումյան

Ինչու են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոք ներկայացրել Վճռաբեկ դատարան

167
(Թարմացված է 23:18 11.07.2020)
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը վստահեցնում է, որ Ռոբերտ Քոարյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու հիմք չկա։
Ալումյան. «Ռոբերտ Քոարյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու հիմք չկա»

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, հունիսի 18-ին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան, որով վիճարկում են Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ 2 միլիարդ դրամ գրավով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը:

Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ իրենք կտրականապես համաձայն չեն դատարանի այն հետևություններին, որոնց համաձայն՝ Քոչարյանի նկատմամբ անհրաժեշտ է խափանման միջոց կիրառել: Պաշտպանական թիմը կարծում է, որ նրա նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու հիմք չկա:

«Հիշեցնեմ, որ 2018թ.-ի օգոստոսին 13-ին, երբ Վերաքննիչ դատարանի որոշմամբ պարոն Քոչարյանը ազատ էր արձակվել, նրա նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չէր, և ընթացքը ցույց տվեց, որ այդպիսի անհրաժեշտություն չկա: Պարոն Քոչարյանն իր գործողություններով ցույց տվեց, որ բացարձակապես որևէ մտավախության հիմք չկա, որ ինքն առանց խափանման միջոցի մնալու կարող է փորձել խոչընդոտել քննությունը կամ թաքնվել քննությունից»,- նշեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ Վերաքննիչ դատարանը, սակայն, գրավը կիրառել է` հաշվի առնելով, որ գոյություն ունի վտանգ, որ պարոն Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությունը, այսինքն՝ գրավի կիրառումը պայմանավորված է նրանով, որ Վերաքննիչ դատարանը համարել է, որ գոյություն ունի խոչընդոտելու հավանականություն, հետևաբար այդ հավանականությունը զսպելու համար գրավ է կիրառել, բայց պաշտպանական թիմը պնդում է, որ այդպիսի հավանականություն առհասարակ չկա:

«Երկրորդ՝ մենք համարում ենք, որ եթե անգամ Վերաքննիչ դատարանը խափանման միջոց կիրառելու պատճառ կամ անհրաժեշտություն էր տեսել, ապա ինչո՞ւ նախկին չորս վարչապետների երաշխավորությունը հաշվի չառավ, այլ հենց հատկապես գրավը կիրառեց: Մենք գտնում ենք, որ եթե անգամ Վերաքննիչ դատարանն ուներ ինչ-որ մտավախություններ ու, ելնելով դրանցից, համարեց, որ պետք է խափանման միջոց կիրառել, ապա նախկին վարչապետների անձնական երաշխավորությունն ավելի քան արդյունավետ կլիներ նման դեպքում»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանը:

Ալումյանը նշեց նաև, որ իրենց համար անհասկանալի է գրավի նման բարձր չափը:

Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:

Ռոբերտ Քոչարյանը ցույց է տվել՝ ինչպես է զբաղվում սպորտով. տեսանյութ

2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: 2020 թվականի հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը որոշեց Քոչարյանին ազատ արձակել 2 մլրդ գրավի դիմաց։ Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Դատախազությունը Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոք է ներկայացրել

167
թեգերը:
Դատարան, Հայկ Ալումյան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը
Ըստ թեմայի
«Տանը». Ռոբերտ Քոչարյանի տեսքն ուրախացրել է հետևորդներին. լուսանկար
«Նորից միասին»․ Բելլա Քոչարյանը ամուսնու հետ լուսանկար է հրապարակել
Ռոբերտ Քոչարյանը խաղում է թոռնիկների հետ. փոքրիկ Դավիթը չի կարողանում զսպել էմոցիաները
Այշվարիա Ռայ, արխիվային լուսանկար

Հոլիվուդյան դերասանուհի Այշվարիա Ռայի, ամուսնու և դստեր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 

0
(Թարմացված է 20:03 12.07.2020)
Ավելի վաղ կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացվել էր դերասանուհու սկեսրայրը՝ Բոլիվուդի ամենաճանաչված դերասաններից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուս է ախտորոշվել հոլիվուդյան հայտնի դերասանուհի Այշվարիա Ռայի, նրա ամուսնու՝ հնդիկ դերասան, ռեժիսոր Աբհիշեկ Բաչչանի և նրանց 8-ամյա դստեր՝ Արադհյայի մոտ։  Լուրը Twitter-ի իր էջում հայտնել է դերասանուհու ամուսինը։

«Այշվարիայի և Արադհյայի մոտ ևս կորոնավիրուսի թեստավորումը դրական արդյուն է տվել։ Նրանք կարանտինը կանցկանցնեն տանը։ Մեր ընտանիքի մյուս անդամների, նրանց թվում մորս թեստավորման պատասխանը բացասական է եղել։ Շնորհակալ ենք բոլորիդ բարեմաղթանքների և աղոթքների համար»,- գրել է նա։

Ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել Այշվարիայի սկեսրայրի՝ Բոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկի՝ Ամիտաբհա Բաչչանի մոտ։ Նա հոսպիտալացվել էր։ Դերասանը կոչ էր արել բոլոր նրանց, ովքեր շփվել են իրենց ընտանիքի հետ, անհապաղ թեստավորվել։ 77-ամյա դերասանը 15 անգամ արժանացել է Filmfare Awards։ Սա հնդկական կինոինդուստրիայի ամենահեղինակավոր և ամենահին մրցանակն է։

Ինչ վերաբերում է Այշվարիա Ռային, նա համարվում է աշխարհի ամենագեղեցիկ կանանցի մեկը։ 1994 թվականին հաղթել է «Միս Աշխարհ» գեղեցկության մրցույթում։ Նա նաև հայտնի դերասանուհի է Հոլիվուդում և Բոլիվուդում. նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։

Ռուսաստանում հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

0
թեգերը:
Հնդկաստան, հնդիկ, դուստր, դերասանուհի, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով վարակվածներից ևս 8–ը մահացել են. ամենաերիտասարդը 37–ամյա տղամարդ է
Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 577-ով և հասել 31 969-ի
Հայտնի է` ինչն է կրկնապատկում կորոնավիրուսից մահանալու վտանգը
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 13 միլիոնին. նոր տվյալներ