1Լուրեր

Լուրեր /18.11.15/

7
Քաղաքականություն, դեբատներ, մեկնաբանություններ, փորձագիտական և հասարակական տեսանկյուններ, բազմակողմանի լրատվություն

Մեկնաբան՝ Ժիրայր Ոսկանյան

Թողարկման հյուր՝ քաղաքագետ Լևոն Շիրինյան

 

Կառավարության անդամները պնդում են, որ ընդամենը 2,2% տնտեսական աճի կանխատեսումով հաջորդ տարվա բյուջեն իրատեսական է, քանի որ արտաքին և ներքին բացասական զարգացումները հաշվի առնելով ավելին խոստանալը կլիներ ամբոխավարություն: Սակայն ընդդիմությունը քննադատում է կառավարությանը անարդյունավետ կառավարման համար:

Հեղ.՝ Տիգրան Խաչատրյան

 

Սովորաբար ընտրություններից առաջ տարբեր հարցումների արդյունքներ են հրապարակվում՝ ներկայացնելու հասարակության կողմնորոշումը: Սահմանդրական բարեփոխումների հանրաքվեն բացառություն չէ: Արդեն տարբեր քաղաքական ուժեր խոսում են հասարակության տրամադրվածության մասին:

Հեղ.՝ Աննա Գզիրյան

 

Հայաստանում սուր շնչառական վարակների աշխուժացում է նկատվում, նախորդ շաբաթվա համեմատությամբ այս շաբաթ հիվանդների թիվն ավելացել է: Մասնագետը խորհուրդ է տալիս հիվանդությունների առկայության պարագայում ինքնաբուժությամբ չզբաղվել և դիմել մոտակա բուժհաստատություն:

Հեղ.՝ Նունե Ավետիսյան

7
թեմա:
Լուրեր (636)

sys_stories