1Լուրեր

Լուրեր /24.08.15/

888
(Թարմացված է 14:45 25.08.2015)
Քաղաքականություն, դեբատներ, մեկնաբանություններ, փորձագիտական և հասարակական տեսանկյուններ, բազմակողմանի լրատվություն

Մեկնաբան՝ Արտակ Մուրադյան

Թողարկման հյուր՝ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Վիգեն Հակոբյան

Լուրեր /գլխավոր թողարկում/

 

Մասնագետներն արձանագրում են, որ գնումները դարձել են ծանր սոցիալական բեռ դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքների համար

Հեղ.՝ Աննա Գզիրյան

Սեպտեմբերի 1-ի նախաշեմին հագուստի և գրենական պիտույքների շուկաներում թանկացումներ են

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փոխել է իր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Նախկինում ԲՀԿ-ն սահմանադրական փոփոխությունները համարում էր իշխող Հանրապետական կուսակցության վերարտադրությունն ապահովելուն ուղղված չարաբաստիկ ծրագիր, ինչն ամեն գնով պետք էր կանխել: Սակայն այսօր ԲՀԿ-ն այդպես չի համարում: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի խոսքով՝ դիրքորոշման փոփոխության պատճառն այն է, որ իրավիճակ է փոխվել:

Հեղ.՝ Տիգրան Խաչատրյան

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դեմ չէ սահմանադրական փոփոխություններին

 

Թուրքիայում քաոսը շարունակվելու է: Նոյմեբերի 1-ը թուրքական իշխողի ուժի կամ այլ կերպ ասած՝ էրդողանիզմի համար լինելու է կարևոր քննություն:

Հեղ.՝ Աննա Գզիրյան

Էրդողանի անձնական ամբիցիաների համար տարվող խաղ, որը երկիրն արնաքամ է անում. փորձագետ
888
թեմա:
Լուրեր (904)
Արտակ Մարկոսյան

Ի՞նչ անել, որ ՀՀ մշտական բնակչությունը չդառնա 2.5 մլն

73
ՀՀ ԱՍՀ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Արտակ Մարկոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նախարարության կողմից հանրային շրջանառության դրված օրենքի նախագծին, որն առնչվում է բազմազավակ ընտանիքներին։ 
Մարկոսյան. «Բազմազավակ ընտանիքների համար ավելի կարևոր է երկարաժամկետ կտրվածքով դրամական աջակցությունը»

Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ` բազմազավակ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը դեռ համակարգված չէ, նախկինում եղել են և այսօր էլ կիրառվում են սոցաջակցության ծրագրեր, որոնք միտված են բազմազավակ ընտանիքներին օգնելուն, բայց կոնկրետ օրենք և հստակ միջոցառումների հայեցակարգ դեռ չկա։ 

«Բնականաբար գործում են մինչև 18 տարեկան երեխաներին մատուցվող անվճար առողջապահական ծառայությունները, բայց կոնկրետ բազմազավակ ընտանիքների համար կան առաջնահերթ խնդիրներ, ու թեև երեխայի ծնվելիս ընտանիքը ստանում է խնամքի նպաստ, սակայն ավելի կարևոր է երկար ժամանակահատվածի համար ամսական դրամական աջակցության տրամադրումը»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։

Մարկոսյանի կարծիքով` պարզապես այլընտրանք չկա, որովհետև միայն բազմազավակությանը միտված  ծրագրերով կարող ենք լուծել ժողովրդագրական խնդիրները։ Ըստ նրա`մենք, ցավոք, գտնվում ենք ժողովրդագրական փոսում և կանխատեսումների համաձայն` մեզ սպասում է դեպոպուլյացիա, սակայն իրավունք չունենք ցույց տալու այդ դեպոպուլյացիան, քանի որ մինչ օրս ՀՀ մշտական բնակչությունը չի նվազել ավելի շատ այն պատճառով, որ ունեցել ենք բնակչության բնական աճ։     

«Մեր բնական աճը նախորդ տարիներին եղել է դրական, հետևաբար պետք է թույլ չտանք, որ բնական աճը փոխակերպվի բացասականով, որովհետև այդ դեպքում մշտական թվաքանակը կլինի ոչ թե 2 միլիոն 963 հազար, այլ մոտ 2 միլիոն 500 հազար։ Այդ պարագայում մեր վիճակն ավելի վատ կլիներ»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։

Մարկոսյանի համոզմամբ` բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն նրան, որ ընտանիքների համար ստեղծեն բարեկեցիկ պայմաններ, որպեսզի երեխա ունենալը բեռ չդառնա։ Ըստ այդմ` ընտանիքները պետք է նախապես ունենան հստակ ամրագրված սոցիալական երաշխիքներ։ 

Ուզում եմ` էլ չկրակեն ու տուն վերադառնանք. Մկրտչյանների բազմազավակ ընտանիքի ոդիսականը

Տեղեկացնենք, որ շրջանառվող օրինագծի համաձայն` Հայաստանում պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։

Առաջարկվող օրենքը նախատեսում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:

73
թեգերը:
երեխա, Հայաստան, դեմոգրաֆիա, Արտակ Մարկոսյան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է 2100 ամուսնություն. Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը
Վիկ Դարչինյանն ամուսնացել է 2-րդ անգամ. զույգը տարվա կեսը կապրի Հայաստանում, կեսը՝ ԱՄՆ–ում
Ի՞նչ անել, որ Հայաստանի գյուղական համայնքներն անմարդաբնակ կղզյակների չվերածվեն
Արման Աբովյան

Պաշտոնական խողովակով որևէ հրավերք չենք ստացել. Աբովյանը հերքո՞ւմ է Լիլիթ Մակունցի ասածները

98
(Թարմացված է 11:31 05.03.2021)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանին ուղարկված հանդիպման հրավերի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումների մասին։
Հրավերք չի՞ եղել. Աբովյանը պարզաբանում է Մակունցի ասածները

Ես` որպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արման Աբովյանը` մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավեր է ուղարկել։

Նրա խոսքով` ԲՀԿ-ում դեռևս չեն քննարկել ներքաղաքական իրավիճակն ու արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։

«Դեռևս քննարկում չենք ունեցել։ Առաջիկայում անպայման քննարկում կունենանք։ Մոտավոր ժամկետներ չեմ կարող ասել»,- նշեց Աբովյանը։

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 4-ին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հանդիպելու հրավեր է ուղարկել։

Փաշինյանն ավելի վաղ հայտել էր, որ հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու համար։ Արդեն իսկ կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

98
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ընտրություններ, Արման Աբովյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, ընդդիմություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան
Փաշինյանը վերջապես խոսեց. նա ընդդիմության ղեկավարներին հրավերներ է ուղարկել
Провизор в аптеке

Դիմակավորված ու զինված կողոպուտ Գյումրիում. կողոպտիչը հափշտակել է ամբողջ գումարը

0
(Թարմացված է 13:38 05.03.2021)
Դանակով զինված կողոպտիչը մտել է դեղատուն, սպառնացել աշխատակցին, հափշտակել գումարն ու փախել։ Իրավապահները քայլեր են ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Գյումրիում գործող «Նատալի ֆարմ» դեղատունը երեկ կողոպտել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` ժամը 21։20-ի սահմանում դիմակավորված և զինված անձը մտել է Շիրակացի փողոցի թիվ 3/1 հասցեում գործող դեղատուն, սպառնացել դանակով ու այնտեղ աշխատող դեղագործ Արևիկ Գալստյանից պահանջել այնտեղ եղած ողջ գումարը։

Նա հափշտակել է գումարն ու փախել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։

Կողոպուտի հատկանիշներով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ դեղատնից հափշտակվել է մոտ 130 հազար դրամ։

0