Новости Радио Sputnik

Լուրեր /11.07.15/

12
Քաղաքականություն, դեբատներ, մեկնաբանություններ, փորձագիտական և հասարակական տեսանկյուններ, բազմակողմանի լրատվություն:

Մեկնաբան՝ Նաիրի Հոխիկյան

Թողարկման հյուր՝ Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյան

 

Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնի առթիվ հուլիսի 12-ին սպասվում է երթևեկության ինտեսիվության ավելացում: Այդ իսկ պատճառով երթևեկության անվտանգության ապահովման նկատառումներով առաջին անգամ կկիրառվեն շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր

Հեղ.՝ Տիգրան Խաչատրյան

 

«Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային համաժողովի մասնակցիներն ընդգծել են, որ պետք է վերհանել խնդրահարույց հարցերը և քայլեր ձեռնարկել մշակութային արժեքների պահպանման ուղղությամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը հրաժարվել է պատասխանել հայկական մշակութային արժեքների ոչնչացման հարցին

Հեղ.՝ Աննա Գզիրյան

 

Ոսկե ծիրան միջազգային 12-րդ կինոփառատոնի մեկնարկը հուլիսի 12-ին է: Փառատոնն այս տարի նույնպես աստղառատ է լինելու. համաշխարհային հայտնի դեմքերը մինչեւ հուլիսի 19-ը կզարդարեն միջոցառման ամբողջ ընթացքը: Փառատոնի բացումը կնշանավորվի Ռոբերտ Կետիկյանի «Խենթ պատմություն» ֆիլմի ցուցադրությամբ

Հեղ.՝ Նունե Ավետիսյան

 

12
թեմա:
Լուրեր (730)

sys_stories