Կիթառի միջազգային 3-րդ փառատոնին նվիրված ասուլիս

Կիթառի միջազգային 3-րդ փառատոնին նվիրված ասուլիս

10
Հունիս 27–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Կիթառի միջազգային փառատոնի բացմանը նվիրված ասուլիս կայացավ։

Հունիսի 29-ից հուլիսի 9-ը Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի Երևանյան կիթառի միջազգային 3-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից:

Այս տարի Կիթառի միջազգային 3-րդ փառատոնը համերգներ կանցկացնի նաև մարզերում։ Փառատոնի կազմակերպիչներն են Երևանի կիթառահարների և Կիթառի միջազգային փառատոնների ասոցիացիաները: Ասուլիսի բանախոսներն էին` Փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը, Paris Guitar Foundation-ի նախագահ, Փարիզի երկու կոնսերվատորիաների պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Ագուստին Պեսնոնը:

 

10