SputnikPro

Հայ լրագրողներն ու ռուսաստանցի հայտնի մարզական լրագրողները կհանդիպեն

96
(Թարմացված է 16:20 24.02.2020)
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ինտերակտիվ հանդիպում կկայանա հեռուստահաղորդավար, մարզական մեկնաբան Վասիլի Կոնովի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակից Վլադիմիր Պեսնյայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը (ՄՏԳ) և ռադիոկայանը փետրվարի 27–ին, ժամը 12:00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում SputnikPro նախագծի նոր մոդուլ կանցկացնի։

Հայտնի մարզական մեդիամենեջեր, այժմ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գործադիր տնօրեն Վասիլի Կոնովն ու «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակից Վլադիմիր Պեսնյան կհանդիպեն հայ լրագրողների, խմբագիրների ու մարզական մեկնաբանների հետ։

Հանդիպման մասնակիցներն իրենց փորձը կփոխանակեն ինտերակտիվ շփման ձևաչափով։

«Որպեսզի ընթերցողը մեծ նյութ կարդա, դու նրան պետք է հետաքրքրես փոքրով», – ասում է Վասիլի Կոնովը։

«Լուսանկարն այլևս չի դադարեցնում պատերազմներն ու չի տապալում կառավարությունները։ Բայց կարող են ստիպել մտածել դրա մասին», – պնդում է Վլադիմիր Պեսնյան։

Վասիլի Կոնովը հայտնի է դարձել որպես Առաջին ալիքի սպորտային հեռարձակման տնօրինության թղթակից ու մարզական մեկնաբան։

1998 թվականի հունվարից մինչև 2010 թվականի նոյեմբերը եղել է «ՕՌՏ» հեռուստաալիքի (հետագայում` Առաջին ալիք) Սպորտային հեռարձակման տնօրինության թղթակիցն ու մեկնաբանը։ Բազմաթիվ անգամ մեկնել է Օլիմպիական խաղեր, ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ լուսաբանելու, ֆլեշ–հարցազրույցներ է վերցրել խաղացողներից ու մարզիչներից ֆուտբոլի հեռարձակումների դադարների ժամանակ։ Վարել է «Ֆուտբոլային տեսություն», «Ֆուտբոլի ժամանակն է» հաղորդումները, միաժամանակ աշխատել է «Լուրեր» և «Ժամանակը» տեղեկատվական ծրագրերի համար։ Որպես մեկնաբան է աշխատել 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։

«Նաշե ռադիո» ռադիոկայանի եթերում վարել է «Սպորտային հետաքրքրությունից դրդված» հաղորդումը։ Որոշ ժամանակ հեղինակային սյունակ է վարել «Ռուսական Newsweek» ամսագրում։

2010–2017 թվականներին ղեկավարել է «Ս–Սպորտ» (ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ում) մարզական լուրերի գործակալությունը։

«Ոսկե խոսափող» մրցանակի է արժանացել` որպես 2017 թվականի լավագույն սպորտային լրագրող։ Բարեկամության շքանշանով է պարգևատրվել, նաև մեդալներ ունի Սոչիում 2014 թվականի ձմեռային Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղեր ու 2013 թվականին Կազանում Համաշխարհային ամառային ունիվերսիադա անցկացնելու համար։

Վլադիմիր Պեսնյան «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակիցն է։

Ծնվել է բժիշկների ընտանիքում, ավարտել է գեոդեզիական աստղագիտության ֆակուլտետն ու լրագրության ֆակուլտետը։ 1996 թվականից աշխատում է լրատվական ոլորտում։

Աշխատել է «Սպորտ Էքսպրես», «Խորհրդային սպորտ» և «Սպորտն օրեցօր» պարբերականներում, նաև Epsilon ֆոտոգործակալությունում։ Համագործակցել է Getty Images ֆոտոգործակալության ու մի շարք այլ պարբերականների հետ։

2011 թվականից ՌԻԱ Նովոստիի հատուկ թղթակիցն է, ունի մի շարք մրցանակներ` World Press Photo, Sportfolio Festival, NPPA Best of Photojournalism, Ֆոտոլրագրության զարգացման հիմնադրամի մրցանակ, Սպորտային Ռուսաստան, Արծաթե տեսախցիկ, հաղթանակների էներգիա։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

SputnikPro–ն միջազգային նախագիծ է լրագրողների, պրոֆիլային բուհերի ու մամուլի ծառայությունների աշխատակիցների համար: Ուղղված է լրագրողների միջև միջազգային ու միջմշակութային կապերի զարգացմանը: SputnikPro միջազգային նախագիծը մեկնարկել է 2018 թվականի մարտին Մինսկում, իսկ նույն թվականի ապրիլին առաջին անգամ անցկացվեց Երևանում: Այսօրվա դրությամբ SputnikPro–ն հաջողությամբ անցկացվել է մի շարք երկրներում և արժանացել մեդիահանրության բարձր գնահատականին:

Հայաստանում SputnikPro–ն անցկացվում է 8-րդ անգամ: Նախագծին մասնակցելն անվճար է:

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում: Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:

Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի: Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված խմբագրական 22 կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ: Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում: Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում:

96
թեգերը:
Հայաստան
Օսվենցիմ

«Ինձ համար ցավալի է, քանի որ հրեա եմ». ինչու են շահարկում Օսվենցիմի ազատագրման թեման

85
(Թարմացված է 15:02 21.02.2020)
Օսվենցիմի ազատագրման շուրջ պատմական շահարկումները մտածված են իրականացվում և Ռուսաստանի դեմ են ուղղված։ Պատմությունը նորից գրելու փորձերը միտված են ներկայում և ապագայում աշխարհաքաղաքական ուժերի բաշխման փոփոխությանը։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ազատագրումը հնարավոր է դարձել խորհրդային զինվորի արիության ու Կարմիր բանակի քաջության շնորհիվ։ Այս մասին Sputnik Արմենիային թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը։

Այս անգամ Sputnik կարծիքն անցկացվել է Լեհաստանում։ Հարցվածների մեծ մասը` 73%–ը, հարցին, թե ով է նրանց կարծիքով ազատագրել Օսվենցիմը ֆաշիստական զորքերից, պատասխանել են, որ դա տեղի է ունեցել Կարմիր բանակի շնորհիվ։

«Հանրահայտ ու անվիճելի փաստ է, որ դա հնարավոր է դարձել խորհրդային զինվորի արիության շնորհիվ», – ասաց Բոշյանը։

Նրա խոսքով` այդ թեմայի շահարկումներն ուղղված են Ռուսաստանի դեմ։ Բոշյանը կարծում է, որ պատմությունը նորից գրելու փորձերը, խորհրդային զինվորի, Խորհրդային Միության դերակատարության համահարթեցումը միտված են ներկայում ու ապագայում աշխարհաքաղաքական ուժերի բաշխման փոփոխությանը։

«Պատմությունը կեղծելու փորձ է արվում, որովհետև Ռուսաստանի դերակատարությունն աշխարհում մեծանում է։ Ու Խորհրդային Միության դերակատարությունն այստեղ նվազեցնելը Ռուսաստանին հարվածելու տարբերակներից մեկն է», – ասաց Բոշյանը։

Փորձագետին չի զարմացնում նաև թեմայի ընտրությունը, քանի որ հանրության լայն շրջանակներում Օսվենցիմը հայտնի է որպես ֆաշիզմի, ֆաշիստական Գերմանիայի անմարդկային գործողությունների խորհրդանիշ։ Ֆաշիզմի կործանումը հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի շնորհիվ։

Հայաստանի հրեաների համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ պատմական շահարկումները ոչ միայն տխուր են, այլև վտանգավոր։

«Պատմությունը նորից գրելն ընդամենը առևտուր է։ Ինձ համար դա ցավալի է, քանի որ հրեա եմ։ Օսվենցիմը Կարմիր բանակն է ազատագրել, ու դա փաստ է», – ասաց նա։

«Պուլտը» փչանում է. ԱՄՆ–ն էժանագին կեղծիք է ուղարկել Օսվենցիմի զոհերի սերունդների մոտ

Վարժապետյանի խոսքով` պատմությունից չես փախչի, և այն աղավաղելու փորձերը դադարեցնելու համար պետք է աշխատել երիտասարդների հետ։

Նշենք` հարցմանը մասնակցածների 73%–ը կարծում է, որ Օսվենցիմն ազատագրվել է Կարմիր բանակի ուժերով։

65 տարեկանից ավագ հարցվողների 85%–ը կարծում է, որ Օսվենցիմը Կարմիր բանակն է ազատագրել։ Ընդհանուր առմամբ 35 տարեկանից մեծ հարցվողներն ավելի հաճախ են նման պատասխան տալիս, քան 15–35 տարեկանները (76% –ը 64% դեմ)։

1925 թվականի հունվարի 27-ին Օսվենցիմն ազատագրվեց։
© Sputnik /
Հարցում

Ավելի մեծ եկամուտ ունեցողներն ու ավելի բարձր սոցիալական կարգավիճակում գտնվողները համարում են, որ Կարմիր բանակն է ազատագրել Օսվենցիմը (78% միջին եկամտով ու կարգավիճակով հարցվածները 69%–ի դեմ)։

Որքան ավելի կրթված են լեհերը, նրանք ավելի հաճախ են կարծում, որ Օսվենցիմը Կարմիր բանակն է ազատագրել։ Հարցվածների կրթության միջին մակարդակով 70% է այդպես կարծում, իսկ ամբողջական բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց շարքում այդ ցուցանիշը 79% է։

85
թեգերը:
Օսվենցիմ, Հոլոքոստ, Լեհաստան, Եվրոպա, Ռուսաստան, ԽՍՀՄ, Գերմանիա
Ֆրանսիա, արխիվային լուսանկար

ԵՄ երկրների բնակիչների մեծ մասն ուզում է լավացնել ՌԴ–ի հետ հարաբերությունները

46
(Թարմացված է 11:38 25.12.2019)
Եվրոպայի խոշոր երկրներում անցկացված հարցման մասնակիցները պատասխանել են մեկ հարցի` կուզեի՞ք, որ Եվրամիության ու Ռուսաստանի հարաբերությունները մոտ ապագայում բարելավվեին։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Արևմտյան Եվրոպայի առաջատար երկրների բնակիչների գերակշռող մասն ուզում է, որ Եվրամիության ու Ռուսաստանի հարաբերությունները լավանան։ Դրա վկայությունն են Sputnik. կարծիք հարցման արդյունքները։

Հոկտեմբերի 2–ից 15–ն անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գերմանացիների 84%–ը, իտալացիների 78%–ը, ֆրանսիացիների 75%–ն ու բրիտանացիների 68%–ը դրական են պատասխանել «Արդյոք կուզեի՞ք, որ Եվրամիության ու Ռուսաստանի հարաբերությունները մոտ ապագայում բարելավվեին» հարցին։ Բացասական են պատասխանել Գերմանիայում հարցվածների 10%–ը, Իտալիայում և Ֆրանսիայում հարցվածների 13%–ը և Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման մասնակիցների 16%–ը։

Հայաստանի և Ռուսաստանի գործընկերությունը ռազմավարական հիմք ունի. Կարապետյան

Բարձրագույն կրթություն ունեցողներն ավելի հաճախ են ասել, որ կողմ են Ռուսաստանի ու ԵՄ–ի հարաբերությունները կարգավորմանը։ Թերի և միջին կրթություն ունեցողները համեմատաբար քիչ են նման պատասխան տվել։ Ընդ որում` բոլոր չորս երկրներում էլ տղամարդիկ կանանցից ավելի ակտիվ են եղել Ռուսաստանի հետ հարաբերությունները ջերմացնելու հարցում։

Կուզեիք, որ ԵՄ և Ռուսաստանի հարաբերությունները բարելավվեին
© Sputnik /
Կուզեիք, որ ԵՄ և Ռուսաստանի հարաբերությունները բարելավվեին

Հարցումը Sputnik–ի համար անցկացրել է Ifop ֆրանսիական ընկերությունը։ Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 4012 մարդ։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է +/-3,1 տոկոս` 95 տոկոս վստահության հավանականությամբ:

Sputnik-ը լրատվական գործակալություն է և ռադիոկայան` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով: Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի։ Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված 22 խմբագրական կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ։ Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում։ Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները: Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի ուսումնասիրություններ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդի սոցիալական և քաղաքական թեմաների վերաբերյալ։

Եվրամիությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում պատրաստ չէ իրավահավասարության. Լավրով

46
Ըստ թեմայի
«Ռուսաստանը Ֆրանսիայի տարածքից գրոհել է ամբողջ Եվրոպան». իսկ ինչ է կատարվում իրականում
«Թրամփը հասկանում է Ռուսաստանի հետ բարեկամություն անելու շահը». Լավրով
Պուտինը պատմել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների ջերմացման մասին. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանն ու պարետ Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար

Զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպումը պետք է կանխարգելվի. Փաշինյան

0
(Թարմացված է 15:37 02.06.2020)
Վարչապետը վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ լրջագույն աշխատանք պետք է իրականացվի պարետատան սահմանած կանոնների պահպանման կարգապահության բարձրացման և զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպման կանխարգելման ուղղություններով։ Փաշինյանը նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ–ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի` այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նիստը, ի դեպ,վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ռեժիմով է վարել, քանի որ նրա մոտ երեկ կորոնավիրուս է հայտնաբերվել։ 

«Չնայած կառավարության կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներին և պարետատան սահմանած կանոններին՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ դեպքերի ամենօրյա աճ է արձանագրվում»,–ասել է Փաշինյանը։

Վարչապետը հանձնարարել է վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին՝ ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը, զանգվածային տարատեսակ միջոցառումների կազմակերպումը և դրանց ընթացքի ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել իրեն:

Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. տեսանյութ

Քննարկման ժամանակ նշվել է, որ չնայած սահմանափակումներին՝ երկրում արձանագրվում են զանգվածային միջոցառումների կազմակերպման դեպքեր, որոնք ևս բացասական ազդեցություն են ունենում ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վրա:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է` ինչպես են մի խումբ երեխաներ իրար շատ մոտ կանգնած, առանց դիմակների մասնակցում Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։
Նա ԱԱԾ տնօրենին հանձնարարել է զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 517-ով և հասել 10009–ի

0
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վարչապետ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Արցախում մոտ 600 մարդ է շփվել Փաշինյանի հետ․ իշխանական թիմը թեստավորվում է. «Հրապարակ»
Լուկաշենկոն զանգահարել է Փաշինյանին և առողջություն մաղթել
Կորոնավիրուսն ուսումնասիրել է պետք. Մյասնիկովը` վրացական կարանտինի և Փաշինյանի մասին