Пресс-центр Sputnik Армения

Ասուլիս. «Ա1+-ն ընդդեմ ՀՀ կառավարության»

74
(Թարմացված է 14:15 05.12.2019)
Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի և փաստաբաններ Արա Ղազարյանի, Դավիթ Ասատրյանի մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում  «Ա1+-ի» հիմնադիրն ու փաստաբանները կներկայացնեն ՀՀ Կառավարության դեմ հայցի մանրամասները և կպարզաբանեն ներկայացվող պահանջների Էությունը:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով:

74
թեգերը:
փաստաբան, ասուլիս, ՀՀ կառավարություն, Հայաստան
SputnikPro

Հայ լրագրողներն ու ռուսաստանցի հայտնի մարզական լրագրողները կհանդիպեն

96
(Թարմացված է 16:20 24.02.2020)
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ինտերակտիվ հանդիպում կկայանա հեռուստահաղորդավար, մարզական մեկնաբան Վասիլի Կոնովի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակից Վլադիմիր Պեսնյայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը (ՄՏԳ) և ռադիոկայանը փետրվարի 27–ին, ժամը 12:00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում SputnikPro նախագծի նոր մոդուլ կանցկացնի։

Հայտնի մարզական մեդիամենեջեր, այժմ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գործադիր տնօրեն Վասիլի Կոնովն ու «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակից Վլադիմիր Պեսնյան կհանդիպեն հայ լրագրողների, խմբագիրների ու մարզական մեկնաբանների հետ։

Հանդիպման մասնակիցներն իրենց փորձը կփոխանակեն ինտերակտիվ շփման ձևաչափով։

«Որպեսզի ընթերցողը մեծ նյութ կարդա, դու նրան պետք է հետաքրքրես փոքրով», – ասում է Վասիլի Կոնովը։

«Լուսանկարն այլևս չի դադարեցնում պատերազմներն ու չի տապալում կառավարությունները։ Բայց կարող են ստիպել մտածել դրա մասին», – պնդում է Վլադիմիր Պեսնյան։

Վասիլի Կոնովը հայտնի է դարձել որպես Առաջին ալիքի սպորտային հեռարձակման տնօրինության թղթակից ու մարզական մեկնաբան։

1998 թվականի հունվարից մինչև 2010 թվականի նոյեմբերը եղել է «ՕՌՏ» հեռուստաալիքի (հետագայում` Առաջին ալիք) Սպորտային հեռարձակման տնօրինության թղթակիցն ու մեկնաբանը։ Բազմաթիվ անգամ մեկնել է Օլիմպիական խաղեր, ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ լուսաբանելու, ֆլեշ–հարցազրույցներ է վերցրել խաղացողներից ու մարզիչներից ֆուտբոլի հեռարձակումների դադարների ժամանակ։ Վարել է «Ֆուտբոլային տեսություն», «Ֆուտբոլի ժամանակն է» հաղորդումները, միաժամանակ աշխատել է «Լուրեր» և «Ժամանակը» տեղեկատվական ծրագրերի համար։ Որպես մեկնաբան է աշխատել 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։

«Նաշե ռադիո» ռադիոկայանի եթերում վարել է «Սպորտային հետաքրքրությունից դրդված» հաղորդումը։ Որոշ ժամանակ հեղինակային սյունակ է վարել «Ռուսական Newsweek» ամսագրում։

2010–2017 թվականներին ղեկավարել է «Ս–Սպորտ» (ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ում) մարզական լուրերի գործակալությունը։

«Ոսկե խոսափող» մրցանակի է արժանացել` որպես 2017 թվականի լավագույն սպորտային լրագրող։ Բարեկամության շքանշանով է պարգևատրվել, նաև մեդալներ ունի Սոչիում 2014 թվականի ձմեռային Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղեր ու 2013 թվականին Կազանում Համաշխարհային ամառային ունիվերսիադա անցկացնելու համար։

Վլադիմիր Պեսնյան «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակիցն է։

Ծնվել է բժիշկների ընտանիքում, ավարտել է գեոդեզիական աստղագիտության ֆակուլտետն ու լրագրության ֆակուլտետը։ 1996 թվականից աշխատում է լրատվական ոլորտում։

Աշխատել է «Սպորտ Էքսպրես», «Խորհրդային սպորտ» և «Սպորտն օրեցօր» պարբերականներում, նաև Epsilon ֆոտոգործակալությունում։ Համագործակցել է Getty Images ֆոտոգործակալության ու մի շարք այլ պարբերականների հետ։

2011 թվականից ՌԻԱ Նովոստիի հատուկ թղթակիցն է, ունի մի շարք մրցանակներ` World Press Photo, Sportfolio Festival, NPPA Best of Photojournalism, Ֆոտոլրագրության զարգացման հիմնադրամի մրցանակ, Սպորտային Ռուսաստան, Արծաթե տեսախցիկ, հաղթանակների էներգիա։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

SputnikPro–ն միջազգային նախագիծ է լրագրողների, պրոֆիլային բուհերի ու մամուլի ծառայությունների աշխատակիցների համար: Ուղղված է լրագրողների միջև միջազգային ու միջմշակութային կապերի զարգացմանը: SputnikPro միջազգային նախագիծը մեկնարկել է 2018 թվականի մարտին Մինսկում, իսկ նույն թվականի ապրիլին առաջին անգամ անցկացվեց Երևանում: Այսօրվա դրությամբ SputnikPro–ն հաջողությամբ անցկացվել է մի շարք երկրներում և արժանացել մեդիահանրության բարձր գնահատականին:

Հայաստանում SputnikPro–ն անցկացվում է 8-րդ անգամ: Նախագծին մասնակցելն անվճար է:

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում: Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:

Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի: Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված խմբագրական 22 կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ: Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում: Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում:

96
թեգերը:
Հայաստան
Օսվենցիմ

«Ինձ համար ցավալի է, քանի որ հրեա եմ». ինչու են շահարկում Օսվենցիմի ազատագրման թեման

85
(Թարմացված է 15:02 21.02.2020)
Օսվենցիմի ազատագրման շուրջ պատմական շահարկումները մտածված են իրականացվում և Ռուսաստանի դեմ են ուղղված։ Պատմությունը նորից գրելու փորձերը միտված են ներկայում և ապագայում աշխարհաքաղաքական ուժերի բաշխման փոփոխությանը։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ազատագրումը հնարավոր է դարձել խորհրդային զինվորի արիության ու Կարմիր բանակի քաջության շնորհիվ։ Այս մասին Sputnik Արմենիային թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը։

Այս անգամ Sputnik կարծիքն անցկացվել է Լեհաստանում։ Հարցվածների մեծ մասը` 73%–ը, հարցին, թե ով է նրանց կարծիքով ազատագրել Օսվենցիմը ֆաշիստական զորքերից, պատասխանել են, որ դա տեղի է ունեցել Կարմիր բանակի շնորհիվ։

«Հանրահայտ ու անվիճելի փաստ է, որ դա հնարավոր է դարձել խորհրդային զինվորի արիության շնորհիվ», – ասաց Բոշյանը։

Նրա խոսքով` այդ թեմայի շահարկումներն ուղղված են Ռուսաստանի դեմ։ Բոշյանը կարծում է, որ պատմությունը նորից գրելու փորձերը, խորհրդային զինվորի, Խորհրդային Միության դերակատարության համահարթեցումը միտված են ներկայում ու ապագայում աշխարհաքաղաքական ուժերի բաշխման փոփոխությանը։

«Պատմությունը կեղծելու փորձ է արվում, որովհետև Ռուսաստանի դերակատարությունն աշխարհում մեծանում է։ Ու Խորհրդային Միության դերակատարությունն այստեղ նվազեցնելը Ռուսաստանին հարվածելու տարբերակներից մեկն է», – ասաց Բոշյանը։

Փորձագետին չի զարմացնում նաև թեմայի ընտրությունը, քանի որ հանրության լայն շրջանակներում Օսվենցիմը հայտնի է որպես ֆաշիզմի, ֆաշիստական Գերմանիայի անմարդկային գործողությունների խորհրդանիշ։ Ֆաշիզմի կործանումը հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի շնորհիվ։

Հայաստանի հրեաների համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ պատմական շահարկումները ոչ միայն տխուր են, այլև վտանգավոր։

«Պատմությունը նորից գրելն ընդամենը առևտուր է։ Ինձ համար դա ցավալի է, քանի որ հրեա եմ։ Օսվենցիմը Կարմիր բանակն է ազատագրել, ու դա փաստ է», – ասաց նա։

«Պուլտը» փչանում է. ԱՄՆ–ն էժանագին կեղծիք է ուղարկել Օսվենցիմի զոհերի սերունդների մոտ

Վարժապետյանի խոսքով` պատմությունից չես փախչի, և այն աղավաղելու փորձերը դադարեցնելու համար պետք է աշխատել երիտասարդների հետ։

Նշենք` հարցմանը մասնակցածների 73%–ը կարծում է, որ Օսվենցիմն ազատագրվել է Կարմիր բանակի ուժերով։

65 տարեկանից ավագ հարցվողների 85%–ը կարծում է, որ Օսվենցիմը Կարմիր բանակն է ազատագրել։ Ընդհանուր առմամբ 35 տարեկանից մեծ հարցվողներն ավելի հաճախ են նման պատասխան տալիս, քան 15–35 տարեկանները (76% –ը 64% դեմ)։

1925 թվականի հունվարի 27-ին Օսվենցիմն ազատագրվեց։
© Sputnik /
Հարցում

Ավելի մեծ եկամուտ ունեցողներն ու ավելի բարձր սոցիալական կարգավիճակում գտնվողները համարում են, որ Կարմիր բանակն է ազատագրել Օսվենցիմը (78% միջին եկամտով ու կարգավիճակով հարցվածները 69%–ի դեմ)։

Որքան ավելի կրթված են լեհերը, նրանք ավելի հաճախ են կարծում, որ Օսվենցիմը Կարմիր բանակն է ազատագրել։ Հարցվածների կրթության միջին մակարդակով 70% է այդպես կարծում, իսկ ամբողջական բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց շարքում այդ ցուցանիշը 79% է։

85
թեգերը:
Օսվենցիմ, Հոլոքոստ, Լեհաստան, Եվրոպա, Ռուսաստան, ԽՍՀՄ, Գերմանիա
Լաբորատորիա. արխիվային լուսանկար

Ռուսաստանում COVID-19–ի դեմ սկսել են «յոգուրտանման» պատվաստանյութ մշակել

0
(Թարմացված է 14:49 02.06.2020)
ՌԳԱ փոխնախագահի խոսքով` վիրուսանման մասնիկների հիման վրա Կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի և Չումակովի անվան պոլիոմիելիտի ինստիտուտի համատեղ ջանքերով պատվաստանյութ է ստեղծվում։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինը ՌԳԱ պրեզիդիումի նիստի ժամանակ ասել է, որ ներկա պահին Ռուսաստանը մշակում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը հնարավոր կլինի ընդունել կաթնամթերքի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է «Նաուչնայա Ռոսիան»։

Նրա խոսքով` պատվաստանյութը նախակլինիկական փորձարկումների փուլում է։

«Այս պատվաստանյութը խորհուրդ է տվել ՌԴ առողջապահության նախարարությունը, ներկա պահին իրականացվում է դրա ստեղծումը։ Սանկտ Պետերբուրգի փորձառական բժշկության համալսարանի հարթակում աշխատանք է տարվում նաև պատնեշային պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ։ Այս պատվաստանյութը հնարավոր կլինի ընդունել որպես կաթնամթերք և այսօրվա դրությամբ այն նախակլինիկական փորձարկումներ է անցնում»,–հայտնել է Չեխոնինը։

Մերկելն ասել է` որքան գումար է պետք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար

ՌԳԱ փոխնախագահի խոսքով` վիրուսանման մասնիկների հիման վրա պատվաստանյութ է ստեղծվում Կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի և Չումակովի անվան պոլիոմիելիտի ինստիտուտի համատեղ ջանքերով։

«Ֆարմսինթեզ» ընկերության հետ համատեղ ՌԳԱ–ի Կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի հարթակի վրա ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Գաբիբովի ղեկավարությամբ մշակվում է նաև կոմբինացված ԴՆԹ պատվաստանյութ։

Ռուսաստանում աշխատում են կորոնավիրուսի դեմ 47 անուն պատվաստանյութի ստեղծման վրա

0
թեգերը:
Ռուսաստան, պատվաստանյութ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
ԱՀԿ–ն COVID-19–ի պոտենցիալ պատվաստանյութերի ցանկ է ներկայացրել
«Կորոնավիրուսը չի վերանա, քանի դեռ պատվաստանյութ չկա». Փաշինյան
Չինաստանում ասել են` երբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը