Пресс-центр Sputnik Армения

Ասուլիս. «Գրական մրցանակ 40-ն անց ռուսագիր հեղինակների համար»

33
(Թարմացված է 12:09 26.11.2019)
Նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան-Մինսկ-Քիշնև տեսակամուրջ՝ նվիրված «Անտոնովկա 40+» գրական մրցանակի երկրորդ շրջանի պրեզենտացիային:

Այդ գրական մրցանակին կարող են հավակնել 40-ն անց այն հեղինակները, որոնք ստեղծագործում են ռուսերեն:

Տեսակամուրջին կմասնակցեն

Մոսկվայից`

• «Անտոնովկա 40+» 2019/20 մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ, «Ստեկլոգրաֆ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դանա Կուրսկայան

•  «Անտոնովկա 40+» մրցանակաբաշխության «Գրաքննադատություն» անվանակարգում մրցութային հանձնաժողովի նախագահ, գրականագետ, թարգմանիչ, հրապարակախոս Մարինա Կուդիմովան

Երևանում`

• բանաստեղծ, արձակագիր, քննադատ, Մոսկվայի Գորկու անվան գրական ինստիտուտի ասպիրանտ, Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը

• արձակագիր Հովհաննես Ազնաուրյանը

Մինսկից`

• բանաստեղծ, լրագրող, «Անտոնովկա 40+» կազմկոմիտեի անդամ Իրինա Կարենինան

• գրականագետ, «Նյոման» ամսագրի գլխավոր խմբագիր Յուլիա Ալեյչենկոն

Քիշնևից

• պոետ Տատյանա Նեկրասովան

• պոետ Տատյանա Զախարովան:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազաե բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով:

33
թեգերը:
ասուլիս, գրականություն, Հայաստան
SputnikPro

Հայ լրագրողներն ու ռուսաստանցի հայտնի մարզական լրագրողները կհանդիպեն

96
(Թարմացված է 16:20 24.02.2020)
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ինտերակտիվ հանդիպում կկայանա հեռուստահաղորդավար, մարզական մեկնաբան Վասիլի Կոնովի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակից Վլադիմիր Պեսնյայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը (ՄՏԳ) և ռադիոկայանը փետրվարի 27–ին, ժամը 12:00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում SputnikPro նախագծի նոր մոդուլ կանցկացնի։

Հայտնի մարզական մեդիամենեջեր, այժմ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գործադիր տնօրեն Վասիլի Կոնովն ու «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակից Վլադիմիր Պեսնյան կհանդիպեն հայ լրագրողների, խմբագիրների ու մարզական մեկնաբանների հետ։

Հանդիպման մասնակիցներն իրենց փորձը կփոխանակեն ինտերակտիվ շփման ձևաչափով։

«Որպեսզի ընթերցողը մեծ նյութ կարդա, դու նրան պետք է հետաքրքրես փոքրով», – ասում է Վասիլի Կոնովը։

«Լուսանկարն այլևս չի դադարեցնում պատերազմներն ու չի տապալում կառավարությունները։ Բայց կարող են ստիպել մտածել դրա մասին», – պնդում է Վլադիմիր Պեսնյան։

Վասիլի Կոնովը հայտնի է դարձել որպես Առաջին ալիքի սպորտային հեռարձակման տնօրինության թղթակից ու մարզական մեկնաբան։

1998 թվականի հունվարից մինչև 2010 թվականի նոյեմբերը եղել է «ՕՌՏ» հեռուստաալիքի (հետագայում` Առաջին ալիք) Սպորտային հեռարձակման տնօրինության թղթակիցն ու մեկնաբանը։ Բազմաթիվ անգամ մեկնել է Օլիմպիական խաղեր, ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ լուսաբանելու, ֆլեշ–հարցազրույցներ է վերցրել խաղացողներից ու մարզիչներից ֆուտբոլի հեռարձակումների դադարների ժամանակ։ Վարել է «Ֆուտբոլային տեսություն», «Ֆուտբոլի ժամանակն է» հաղորդումները, միաժամանակ աշխատել է «Լուրեր» և «Ժամանակը» տեղեկատվական ծրագրերի համար։ Որպես մեկնաբան է աշխատել 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։

«Նաշե ռադիո» ռադիոկայանի եթերում վարել է «Սպորտային հետաքրքրությունից դրդված» հաղորդումը։ Որոշ ժամանակ հեղինակային սյունակ է վարել «Ռուսական Newsweek» ամսագրում։

2010–2017 թվականներին ղեկավարել է «Ս–Սպորտ» (ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ում) մարզական լուրերի գործակալությունը։

«Ոսկե խոսափող» մրցանակի է արժանացել` որպես 2017 թվականի լավագույն սպորտային լրագրող։ Բարեկամության շքանշանով է պարգևատրվել, նաև մեդալներ ունի Սոչիում 2014 թվականի ձմեռային Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղեր ու 2013 թվականին Կազանում Համաշխարհային ամառային ունիվերսիադա անցկացնելու համար։

Վլադիմիր Պեսնյան «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակիցն է։

Ծնվել է բժիշկների ընտանիքում, ավարտել է գեոդեզիական աստղագիտության ֆակուլտետն ու լրագրության ֆակուլտետը։ 1996 թվականից աշխատում է լրատվական ոլորտում։

Աշխատել է «Սպորտ Էքսպրես», «Խորհրդային սպորտ» և «Սպորտն օրեցօր» պարբերականներում, նաև Epsilon ֆոտոգործակալությունում։ Համագործակցել է Getty Images ֆոտոգործակալության ու մի շարք այլ պարբերականների հետ։

2011 թվականից ՌԻԱ Նովոստիի հատուկ թղթակիցն է, ունի մի շարք մրցանակներ` World Press Photo, Sportfolio Festival, NPPA Best of Photojournalism, Ֆոտոլրագրության զարգացման հիմնադրամի մրցանակ, Սպորտային Ռուսաստան, Արծաթե տեսախցիկ, հաղթանակների էներգիա։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

SputnikPro–ն միջազգային նախագիծ է լրագրողների, պրոֆիլային բուհերի ու մամուլի ծառայությունների աշխատակիցների համար: Ուղղված է լրագրողների միջև միջազգային ու միջմշակութային կապերի զարգացմանը: SputnikPro միջազգային նախագիծը մեկնարկել է 2018 թվականի մարտին Մինսկում, իսկ նույն թվականի ապրիլին առաջին անգամ անցկացվեց Երևանում: Այսօրվա դրությամբ SputnikPro–ն հաջողությամբ անցկացվել է մի շարք երկրներում և արժանացել մեդիահանրության բարձր գնահատականին:

Հայաստանում SputnikPro–ն անցկացվում է 8-րդ անգամ: Նախագծին մասնակցելն անվճար է:

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում: Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:

Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի: Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված խմբագրական 22 կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ: Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում: Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում:

96
թեգերը:
Հայաստան
Օսվենցիմ

«Ինձ համար ցավալի է, քանի որ հրեա եմ». ինչու են շահարկում Օսվենցիմի ազատագրման թեման

85
(Թարմացված է 15:02 21.02.2020)
Օսվենցիմի ազատագրման շուրջ պատմական շահարկումները մտածված են իրականացվում և Ռուսաստանի դեմ են ուղղված։ Պատմությունը նորից գրելու փորձերը միտված են ներկայում և ապագայում աշխարհաքաղաքական ուժերի բաշխման փոփոխությանը։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ազատագրումը հնարավոր է դարձել խորհրդային զինվորի արիության ու Կարմիր բանակի քաջության շնորհիվ։ Այս մասին Sputnik Արմենիային թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը։

Այս անգամ Sputnik կարծիքն անցկացվել է Լեհաստանում։ Հարցվածների մեծ մասը` 73%–ը, հարցին, թե ով է նրանց կարծիքով ազատագրել Օսվենցիմը ֆաշիստական զորքերից, պատասխանել են, որ դա տեղի է ունեցել Կարմիր բանակի շնորհիվ։

«Հանրահայտ ու անվիճելի փաստ է, որ դա հնարավոր է դարձել խորհրդային զինվորի արիության շնորհիվ», – ասաց Բոշյանը։

Նրա խոսքով` այդ թեմայի շահարկումներն ուղղված են Ռուսաստանի դեմ։ Բոշյանը կարծում է, որ պատմությունը նորից գրելու փորձերը, խորհրդային զինվորի, Խորհրդային Միության դերակատարության համահարթեցումը միտված են ներկայում ու ապագայում աշխարհաքաղաքական ուժերի բաշխման փոփոխությանը։

«Պատմությունը կեղծելու փորձ է արվում, որովհետև Ռուսաստանի դերակատարությունն աշխարհում մեծանում է։ Ու Խորհրդային Միության դերակատարությունն այստեղ նվազեցնելը Ռուսաստանին հարվածելու տարբերակներից մեկն է», – ասաց Բոշյանը։

Փորձագետին չի զարմացնում նաև թեմայի ընտրությունը, քանի որ հանրության լայն շրջանակներում Օսվենցիմը հայտնի է որպես ֆաշիզմի, ֆաշիստական Գերմանիայի անմարդկային գործողությունների խորհրդանիշ։ Ֆաշիզմի կործանումը հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի շնորհիվ։

Հայաստանի հրեաների համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ պատմական շահարկումները ոչ միայն տխուր են, այլև վտանգավոր։

«Պատմությունը նորից գրելն ընդամենը առևտուր է։ Ինձ համար դա ցավալի է, քանի որ հրեա եմ։ Օսվենցիմը Կարմիր բանակն է ազատագրել, ու դա փաստ է», – ասաց նա։

«Պուլտը» փչանում է. ԱՄՆ–ն էժանագին կեղծիք է ուղարկել Օսվենցիմի զոհերի սերունդների մոտ

Վարժապետյանի խոսքով` պատմությունից չես փախչի, և այն աղավաղելու փորձերը դադարեցնելու համար պետք է աշխատել երիտասարդների հետ։

Նշենք` հարցմանը մասնակցածների 73%–ը կարծում է, որ Օսվենցիմն ազատագրվել է Կարմիր բանակի ուժերով։

65 տարեկանից ավագ հարցվողների 85%–ը կարծում է, որ Օսվենցիմը Կարմիր բանակն է ազատագրել։ Ընդհանուր առմամբ 35 տարեկանից մեծ հարցվողներն ավելի հաճախ են նման պատասխան տալիս, քան 15–35 տարեկանները (76% –ը 64% դեմ)։

1925 թվականի հունվարի 27-ին Օսվենցիմն ազատագրվեց։
© Sputnik /
Հարցում

Ավելի մեծ եկամուտ ունեցողներն ու ավելի բարձր սոցիալական կարգավիճակում գտնվողները համարում են, որ Կարմիր բանակն է ազատագրել Օսվենցիմը (78% միջին եկամտով ու կարգավիճակով հարցվածները 69%–ի դեմ)։

Որքան ավելի կրթված են լեհերը, նրանք ավելի հաճախ են կարծում, որ Օսվենցիմը Կարմիր բանակն է ազատագրել։ Հարցվածների կրթության միջին մակարդակով 70% է այդպես կարծում, իսկ ամբողջական բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց շարքում այդ ցուցանիշը 79% է։

85
թեգերը:
Օսվենցիմ, Հոլոքոստ, Լեհաստան, Եվրոպա, Ռուսաստան, ԽՍՀՄ, Գերմանիա
Ситуация в Капане (24 мая 2020). Сюник

«Իշխանությունը չներեց քաջարանցիներին». պաշտպանները` աղմկահարույց քրգործի մասին

0
(Թարմացված է 14:51 02.06.2020)
Քաջարանի հայտնի դեպքերով հարուցված քրգործով կալանավորվածներից մեկի երեխան առողջական լուրջ խնդիրներ ունի: Բացի այդ, կալանավորվածի ընտանիքը կարող է հայտնվել դրսում:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Քաջարանի բնակչին առևանգելու դեպքով ոստիկանության գործողությունները ի սկզբանե եղել են ոչ իրավաչափ: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Քաջարանի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված անձանց պաշտպան Կարեն Ղազարյանը:

Карен Казарян на пресс-конференции адвокатов лиц, арестованных по делу, возбужденному в связи с событиями в Каджаране (2 июня 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Կարեն Ղազարյանը

«Քաջարանի դեպքով քննությունն ի սկզբանե արվել է փաստաբանների և փաստաբանի կարիք ունեցող երիտասարդների իրավունքները ոտնահարելով: Իրավունքների ոտնահարումը հիմա էլ շարունակվում է դատարանի կայացրած որոշումների ոչ օբյեկտիվ լինելով»,-ասաց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ մայիսի 24-ին, երբ ոստիկանությունը բերման էր ենթարկել Քաջարանի երեք բնակչի, վերջիններիս հնարավորություն չի տրվել օգտվելու պաշտպաններին զանգելու և նրանց դիմելու իրավունքից: Բացի այդ, ըստ Ղազարյանի, պաշտպաններին ոստիկանները թույլ չեն տվել մտնել բաժին, և միայն բերման ենթարկվածներին քննչական տանելուց հետո են փաստաբանները մտել պաշտպանյալների մոտ:

Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալը՝ կալանավորված Բաբկեն Համբարձումյանը, տան միակ աշխատողն է և ունի զույգ երեխա, որոնցից մեկը լուրջ առողջական խնդիրներ ունի (երեխան գանգի ոսկրերի ճողվածք ունի, որտեղ նաև գրիժա էր առաջացել. նրան վիրահատել են): Համբարձումյանին կալանավորելով, ըստ պաշտպանի, դատարանը զրկում է երեխային բուժումը շարունակելու հնարավորությունից, բացի այդ, Համբարձումյանի ընտանիքը կանգնելու է դրսում մնալու խնդրի առաջ:

Համբարձումյաներն ունեն երկու խոշոր վարկ՝ տուն գնելու և երեխայի բուժման համար վերցրած, որոնք, ըստ պաշտպանի, վճարում էր հենց Բաբկեն Համբարձումյանը:  Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը պետք է փոխվի, նա ազատության մեջ հայտնվի, իսկ վերջինիս կնոջն ու երեխային պետք է աջակցեն, որպեսզի կարողանան գնալ արտերկիր՝ բուժման: Ի դեպ, Բաբկեն Համբարձումյանն աշխատում է Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանում՝ որպես ինժեներ:

Բաբկեն Համբարձումյանի եղբոր՝ Լևոն Համբարձումյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն էլ հայտնեց, որ հարուցված քրգործն աննախադեպ է, քանի որ գործով տուժող ճանաչված անձն ասել է՝ իրեն չեն առևանգել ու հավելել, թե իր՝ առևանգելու մասին ցուցմունքը տվել է ոստիկանության աշխատակիցների ուղղորդմամբ, և եթե նման ցուցմունք չտար, ապա իր նկատմամբ պատժող միջոցներ կգործադրվեին: Եվ այս ամենը հաշվի չառնելով էլ, ըստ Էլբակյանի, տղաներին կալանավորելու ապօրինի որոշում է կայացվել:

Вардуи Элбакян на пресс-конференции адвокатов лиц, арестованных по делу, возбужденному в связи с событиями в Каджаране (2 июня 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Վարդուհի Էլբակյան

Ի դեպ, փաստաբանը հայտնեց՝ մինչ օրս առերեսում տեղի չի ունեցել տուժողի և կալանավորվածների միջև: Հարուցված քրգործով կալանավորվածների մեկ այլ պաշտպան էլ՝ Արա Ղազարյանը տեղեկացրեց, որ կալանքը քողարկված պատիժ է, և նրանց կալանավորեցին, քանի որ իշխանությունը չներեց քաջարանցիներին, որ հավաքվեցին ու բողոքի ակցիա արեցին: «Կալանքի նպատակն այն է, որ անձը, ազատության մեջ գտնվելով, տուժողի նկատմամբ կարող է ճնշում գործադրել, բայց դեպքը եղել է մեկ ամիս առաջ, և եթե ճնշում գործադրվեր, ապա կարող էր այդ ընթացքում դա լիներ: Այսինքն՝ կալանքը բոլորովին անհարկի է»,-ասաց Ղազարյանը: Նա նշեց նաև, որ հարուցված քրգործով որևէ ակտիվ քննչական գործողություններ չկան այս պահին, քանի որ գործը ծավալ չունի՝ այն մեկ մարդու ցուցմունքից է բխում: Ղազարյանը հիշեցրեց՝ դատարանը մերժել է նաև իրենց՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը:

Ըստ հարուցված քրգործի` Քաջարանի 4 բնակիչները, նախնական համաձայնության գալով, 2020թ. ապրիլի 29-ին, ժամը 13։30-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործներ փողոցում գործող ավտոկայանատեղիում ոլորելով Շ. Մ.-ի ձեռքերը և բռնելով ոտքերից` մտցրել են Խ. Մ.-ի վարած ավտոմեքենան, առևանգել նրան։ Այնուհետև նրան տեղափոխել են «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ ներկա գտնվող անձանցից մեկը հրացանով կրակել է Շ. Մ.-ի ոտքերին, ծեծել նրան:

Դրանից հետո «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող՝ Ա. Պ.-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 5 անձի մեղադրանք է առաջադրվել։ ՀՀ քննչական կոմիտեն երեկ` հունիսի 1-ին, հայտնել էր, որ Քաջարանի բնակչին առևանգելու քրեական գործով կալանավորվել է 3 անձ:

Մայիսի 24-ին Քաջարանի բնակիչները հավաքվել էին ոստիկանության առջև` պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին։ Այդ օրը հայտնի դարձավ, որ ոստիկանները մեկին ձերբակալել են, նրա նկատմամբ բռնություն գործադրել, սակայն տվյալ անձը որևէ կապ չի ունեցել այդ քրգործի հետ։ Ոստիկանության բակում հավաքված քաջարանցիները նշում էին, թե վստահ չեն` մյուս բերման ենթրակվածներին նույնպես բռնության չեն ենթարկի։

0
թեգերը:
Իշխանություն, Բողոքի ակցիա, պաշտպան, կալանավոր, Քրեական գործ, Քաջարան