Գուգլ ընկերություն

Արևմուտքի առաջատար երկրների բնակիչները կողմ են ինտերնետ–հսկաների հավելյալ հարկմանը

42
(Թարմացված է 09:07 27.06.2019)
Sputnik–ը փորձել է ճշտել, թե որ երկրների բնակիչներն են կողմ, որ տեխնոհսկաների համար հավելյալ հարկ սահմանվի։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Ֆրանսիացիների, գերմանացիների, բրիտանացիների և ամերիկացիների մեծամասնությունը կարծում են, որ տեխնոլոգիական հսկա ընկերությունները` Amazon–ը, Facebook–ը և Google–ը, պետք է լրացուցիչ հարկեր մուծեն։ Այս մասին վկայում են Sputnik.կարծիք հարցման տվյալները։

2019 թվականի ապրիլի 9-ից 15–ն ընկած ժամանակահատվածում Sputnik գործակալության ու ռադիոկայանի պատվիրած հարցման տվյալների համաձայն` առցանց տեխնոլոգիաների ոլորտում փաստացի մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունների համար հավելյալ հարկ սահմանելուն կողմ են ֆրանսիացիների 79%–ը, գերմանացիների 72%–ը, բրիտանացիների 71%–ը և ամերիկացիների 53%–ը։ Այդ քայլին դեմ են ԱՄՆ քաղաքացիների 33%–ը, ԳԴՀ քաղաքացիների 19%–ը, Մեծ Բրիտանիայի հպատակների 17%–ը և Ֆրանսիայի բնակիչների 13%–ը։ Ընդ որում, հարկ է նշել, որ Ֆրանսիայի խորհրդարանը մայիսին առաջինն էր «Մեծ յոթնյակի» երկրների բարձրագույն օրենսդիր մարմիններից, որ կողմ էր քվեարկել 750 մլն եվրոյից ոչ պակաս տարեկան եկամուտ ունեցող տեխնոլոգիական ընկերությունների համար 3%–անոց հարկ սահմանելուն։

Կո՞ղմ եք, որ Facebook, Google, Amazon, Apple ընկերությունները հավելյալ հարկեն:
Կո՞ղմ եք, որ Facebook, Google, Amazon, Apple ընկերությունները հավելյալ հարկեն:

Հարցումը ցույց է տվել, որ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ ավելի հաճախ են կողմ հանդես գալիս թվային հսկաների նկատմամբ հավելյալ հարկ կիրառելու ն, քան միջին և ցածր կրթություն ունեցողները։ Ֆրանսիայում և Բրիտանիայում 35 տարեկանից բարձր անձինք երիտասարդներից ավելի հաճախ են աջակցում այս միջոցի կիրառմանը (81% 71%-ի դեմ և 74% 67%–ի դեմ, համապատասխանաբար), ԳԴՀ–ում այս առումով բացարձակ հավասարություն է մ (71% և 71%), իսկ ահա ԱՄՆ–ում 35 տարեկանից ցածր քաղաքացիներն են ավելի շատ համարում, որ հավելյալ հարկ մտցնելու անհրաժեշտություն կա ինտերնետ–մենաշնորհ ունեցող ընկերությունների համար (66% և 48%)։

Հարցումն անցկացրել է Ifop ընկերությունը Sputnik լրատվական գործակալության համար։ Հարցմանը մասնակցել են 18 տարեկանից բարձր 4010 մարդ։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է +/-3,1 տոկոս` 95 տոկոս վստահության հավանականությամբ:

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:

Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի։ Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված 22 խմբագրական կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ։ Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում։ Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները: Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի ուսումնասիրություններ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդի սոցիալական և քաղաքական թեմաների վերաբերյալ։

42
թեգերը:
հարկեր, համացանց, Google, Facebook
SputnikPro

Հայ լրագրողներն ու ռուսաստանցի հայտնի մարզական լրագրողները կհանդիպեն

104
(Թարմացված է 16:20 24.02.2020)
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ինտերակտիվ հանդիպում կկայանա հեռուստահաղորդավար, մարզական մեկնաբան Վասիլի Կոնովի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակից Վլադիմիր Պեսնյայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը (ՄՏԳ) և ռադիոկայանը փետրվարի 27–ին, ժամը 12:00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում SputnikPro նախագծի նոր մոդուլ կանցկացնի։

Հայտնի մարզական մեդիամենեջեր, այժմ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գործադիր տնօրեն Վասիլի Կոնովն ու «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակից Վլադիմիր Պեսնյան կհանդիպեն հայ լրագրողների, խմբագիրների ու մարզական մեկնաբանների հետ։

Հանդիպման մասնակիցներն իրենց փորձը կփոխանակեն ինտերակտիվ շփման ձևաչափով։

«Որպեսզի ընթերցողը մեծ նյութ կարդա, դու նրան պետք է հետաքրքրես փոքրով», – ասում է Վասիլի Կոնովը։

«Լուսանկարն այլևս չի դադարեցնում պատերազմներն ու չի տապալում կառավարությունները։ Բայց կարող են ստիպել մտածել դրա մասին», – պնդում է Վլադիմիր Պեսնյան։

Վասիլի Կոնովը հայտնի է դարձել որպես Առաջին ալիքի սպորտային հեռարձակման տնօրինության թղթակից ու մարզական մեկնաբան։

1998 թվականի հունվարից մինչև 2010 թվականի նոյեմբերը եղել է «ՕՌՏ» հեռուստաալիքի (հետագայում` Առաջին ալիք) Սպորտային հեռարձակման տնօրինության թղթակիցն ու մեկնաբանը։ Բազմաթիվ անգամ մեկնել է Օլիմպիական խաղեր, ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ լուսաբանելու, ֆլեշ–հարցազրույցներ է վերցրել խաղացողներից ու մարզիչներից ֆուտբոլի հեռարձակումների դադարների ժամանակ։ Վարել է «Ֆուտբոլային տեսություն», «Ֆուտբոլի ժամանակն է» հաղորդումները, միաժամանակ աշխատել է «Լուրեր» և «Ժամանակը» տեղեկատվական ծրագրերի համար։ Որպես մեկնաբան է աշխատել 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։

«Նաշե ռադիո» ռադիոկայանի եթերում վարել է «Սպորտային հետաքրքրությունից դրդված» հաղորդումը։ Որոշ ժամանակ հեղինակային սյունակ է վարել «Ռուսական Newsweek» ամսագրում։

2010–2017 թվականներին ղեկավարել է «Ս–Սպորտ» (ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ում) մարզական լուրերի գործակալությունը։

«Ոսկե խոսափող» մրցանակի է արժանացել` որպես 2017 թվականի լավագույն սպորտային լրագրող։ Բարեկամության շքանշանով է պարգևատրվել, նաև մեդալներ ունի Սոչիում 2014 թվականի ձմեռային Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղեր ու 2013 թվականին Կազանում Համաշխարհային ամառային ունիվերսիադա անցկացնելու համար։

Վլադիմիր Պեսնյան «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակիցն է։

Ծնվել է բժիշկների ընտանիքում, ավարտել է գեոդեզիական աստղագիտության ֆակուլտետն ու լրագրության ֆակուլտետը։ 1996 թվականից աշխատում է լրատվական ոլորտում։

Աշխատել է «Սպորտ Էքսպրես», «Խորհրդային սպորտ» և «Սպորտն օրեցօր» պարբերականներում, նաև Epsilon ֆոտոգործակալությունում։ Համագործակցել է Getty Images ֆոտոգործակալության ու մի շարք այլ պարբերականների հետ։

2011 թվականից ՌԻԱ Նովոստիի հատուկ թղթակիցն է, ունի մի շարք մրցանակներ` World Press Photo, Sportfolio Festival, NPPA Best of Photojournalism, Ֆոտոլրագրության զարգացման հիմնադրամի մրցանակ, Սպորտային Ռուսաստան, Արծաթե տեսախցիկ, հաղթանակների էներգիա։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

SputnikPro–ն միջազգային նախագիծ է լրագրողների, պրոֆիլային բուհերի ու մամուլի ծառայությունների աշխատակիցների համար: Ուղղված է լրագրողների միջև միջազգային ու միջմշակութային կապերի զարգացմանը: SputnikPro միջազգային նախագիծը մեկնարկել է 2018 թվականի մարտին Մինսկում, իսկ նույն թվականի ապրիլին առաջին անգամ անցկացվեց Երևանում: Այսօրվա դրությամբ SputnikPro–ն հաջողությամբ անցկացվել է մի շարք երկրներում և արժանացել մեդիահանրության բարձր գնահատականին:

Հայաստանում SputnikPro–ն անցկացվում է 8-րդ անգամ: Նախագծին մասնակցելն անվճար է:

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում: Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:

Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի: Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված խմբագրական 22 կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ: Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում: Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում:

104
թեգերը:
Հայաստան
Օսվենցիմ

«Ինձ համար ցավալի է, քանի որ հրեա եմ». ինչու են շահարկում Օսվենցիմի ազատագրման թեման

88
(Թարմացված է 15:02 21.02.2020)
Օսվենցիմի ազատագրման շուրջ պատմական շահարկումները մտածված են իրականացվում և Ռուսաստանի դեմ են ուղղված։ Պատմությունը նորից գրելու փորձերը միտված են ներկայում և ապագայում աշխարհաքաղաքական ուժերի բաշխման փոփոխությանը։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ազատագրումը հնարավոր է դարձել խորհրդային զինվորի արիության ու Կարմիր բանակի քաջության շնորհիվ։ Այս մասին Sputnik Արմենիային թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը։

Այս անգամ Sputnik կարծիքն անցկացվել է Լեհաստանում։ Հարցվածների մեծ մասը` 73%–ը, հարցին, թե ով է նրանց կարծիքով ազատագրել Օսվենցիմը ֆաշիստական զորքերից, պատասխանել են, որ դա տեղի է ունեցել Կարմիր բանակի շնորհիվ։

«Հանրահայտ ու անվիճելի փաստ է, որ դա հնարավոր է դարձել խորհրդային զինվորի արիության շնորհիվ», – ասաց Բոշյանը։

Նրա խոսքով` այդ թեմայի շահարկումներն ուղղված են Ռուսաստանի դեմ։ Բոշյանը կարծում է, որ պատմությունը նորից գրելու փորձերը, խորհրդային զինվորի, Խորհրդային Միության դերակատարության համահարթեցումը միտված են ներկայում ու ապագայում աշխարհաքաղաքական ուժերի բաշխման փոփոխությանը։

«Պատմությունը կեղծելու փորձ է արվում, որովհետև Ռուսաստանի դերակատարությունն աշխարհում մեծանում է։ Ու Խորհրդային Միության դերակատարությունն այստեղ նվազեցնելը Ռուսաստանին հարվածելու տարբերակներից մեկն է», – ասաց Բոշյանը։

Փորձագետին չի զարմացնում նաև թեմայի ընտրությունը, քանի որ հանրության լայն շրջանակներում Օսվենցիմը հայտնի է որպես ֆաշիզմի, ֆաշիստական Գերմանիայի անմարդկային գործողությունների խորհրդանիշ։ Ֆաշիզմի կործանումը հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի շնորհիվ։

Հայաստանի հրեաների համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ պատմական շահարկումները ոչ միայն տխուր են, այլև վտանգավոր։

«Պատմությունը նորից գրելն ընդամենը առևտուր է։ Ինձ համար դա ցավալի է, քանի որ հրեա եմ։ Օսվենցիմը Կարմիր բանակն է ազատագրել, ու դա փաստ է», – ասաց նա։

«Պուլտը» փչանում է. ԱՄՆ–ն էժանագին կեղծիք է ուղարկել Օսվենցիմի զոհերի սերունդների մոտ

Վարժապետյանի խոսքով` պատմությունից չես փախչի, և այն աղավաղելու փորձերը դադարեցնելու համար պետք է աշխատել երիտասարդների հետ։

Նշենք` հարցմանը մասնակցածների 73%–ը կարծում է, որ Օսվենցիմն ազատագրվել է Կարմիր բանակի ուժերով։

65 տարեկանից ավագ հարցվողների 85%–ը կարծում է, որ Օսվենցիմը Կարմիր բանակն է ազատագրել։ Ընդհանուր առմամբ 35 տարեկանից մեծ հարցվողներն ավելի հաճախ են նման պատասխան տալիս, քան 15–35 տարեկանները (76% –ը 64% դեմ)։

1925 թվականի հունվարի 27-ին Օսվենցիմն ազատագրվեց։
© Sputnik /
Հարցում

Ավելի մեծ եկամուտ ունեցողներն ու ավելի բարձր սոցիալական կարգավիճակում գտնվողները համարում են, որ Կարմիր բանակն է ազատագրել Օսվենցիմը (78% միջին եկամտով ու կարգավիճակով հարցվածները 69%–ի դեմ)։

Որքան ավելի կրթված են լեհերը, նրանք ավելի հաճախ են կարծում, որ Օսվենցիմը Կարմիր բանակն է ազատագրել։ Հարցվածների կրթության միջին մակարդակով 70% է այդպես կարծում, իսկ ամբողջական բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց շարքում այդ ցուցանիշը 79% է։

88
թեգերը:
Օսվենցիմ, Հոլոքոստ, Լեհաստան, Եվրոպա, Ռուսաստան, ԽՍՀՄ, Գերմանիա
Շանքար Կուրադեն

Հնդիկ տղամարդը մոտ 4000 դոլար է վճարել ոսկե դիմակի համար, բայց գիտի, որ դա իրեն չի փրկի

0
(Թարմացված է 21:03 05.07.2020)
Ոսկե դիմակը կշռում է մոտ 56,7 գրամ։ Շանքար Կուրադեն գիտի, որ նույնիսկ այդքան թանկ դիմակն արդյունավետ չէ, եթե սոցիալական հեռավորություն չես պահպանում։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի բնակիչ Շանքար Կուրադեն կորոնավիրուսի համավարակից պաշտպանվելու համար հատուկ դիմակ է պատվիրել՝ ամբողջությամբ ոսկուց։ ՌԻԱ Նովոստիին նա պատմել է, թե որտեղից է ծնվել ոսկեզօծ պաշտպանիչ դիմակի գաղափարը։

«Ոսկե դիմակ պատրաստելու գաղափարը մտքումս ծնվեց, երբ տեսա մի մարդու արծաթյա դիմակով։ Քանի որ ես սիրում եմ ոսկի և կրում եմ ծանր ոսկե շղթաներ, մատանիներ, որոշեցի՝ ինչո՞ւ ես էլ ոսկե դիմակ չկրեմ»,- պատմել է հնդիկ տղամարդը։

Նրա ոսկե դիմակը կշռում է մոտ 56,7 գրամ։ Դրա համար Շանքար Կուրադեն 289 հազար ռուփի է վճարել (մոտավորապես 3870 դոլար)։

Նա հավելել է, որ դիմակի մեջ շնչելու համար փոքրիկ անցքեր են արված։

«Ինչ վերաբերում է դիմակի արդյունավետությանը, մենք գիտենք, որ դիմակները բավարար չեն, դեռ պետք է սոցիալական հեռավորություն պահպանել։ Այդ պատճառով ոսկե դիմակով փողոց դուրս գալիս ես նույնպես պատշաճ կերպով հետևում եմ հեռավորության պահպանմանը»,- նշել է Կուրադեն։

Իրանն անցնում է «դիմակային ռեժիմի». կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է

Նրա խոսքով ՝ դիմակը գրավել է տեղի բնակիչների և լրատվամիջոցների ուշադրությունը։

«Ես հայտնվեցի ուշադրության կենտրոնում, երբ ոսկե դիմակով փողոց դուրս եկա։ Չնայած իմ ընտանիքի՝ ոսկով հետաքրքրվելը հայտնի է այս տարածաշրջանում, ոսկե դիմակը բոլորովին նոր բան է, այդ պատճառով էլ մարդկանց հետաքրքիր է», - հավելել է նա։

Նշենք՝ Հնդկաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում երրորդ տեղում է՝ «զիջելով» միայն ԱՄՆ-ին և Բրազիլիային։

Worldometers կայքի հուլիսի 5-ի տվյալներով՝ երկրում կորոնավիրուսով վարակվել է 695 396 մարդ. նրանցից 423 001-ն ապաքինվել են, 19 692 -ը՝ մահացել։

 

0
թեգերը:
Հնդկաստան, կորոնավիրուս, Ոսկի, դիմակ
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Սև, սպիտակ, մոխրագույն․ ի՞նչ վտանգներ են պարունակում հայերի սիրած գունավոր դիմակները
Հայաստանում նորաձև են դառնում կտորե դիմակները. նախարարը կոչ է անում մոդայի հետևից չընկնել
«Դժվար է այն համատեղել լուքիս հետ»․ հայտնի հայերը, դիմակներն ու Նիկոլ Փաշինյանը