ԶԼՄ-ների համար նախատեսված SputnikPro նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալությունն իր վիդեոբովանդակությունը միջազգային առումով ավելի համադրելի դարձնելու նպատակով համագործակցության համաձայնագիր ստորագրեց «Ruptly» լրատվական վիդեոգործակալության հետ

SputnikPro ծրագիրը նոր նախածերի գեներատոր դարձավ

24
(Թարմացված է 17:15 12.04.2018)
Հետխորհրդային տարածքի երկրների ԶԼՄ–ների համար նախատեսված SputnikPro նախագիծը նոր համաձայնագրերի գեներատոր դարձավ։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ԶԼՄ-ների համար նախատեսված SputnikPro նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալությունն իր վիդեոբովանդակությունը միջազգային առումով ավելի համադրելի դարձնելու նպատակով համագործակցության համաձայնագիր ստորագրեց «Ruptly» լրատվական վիդեոգործակալության հետ։

SputnikPro-ի քննարկումներն անցկացվեցին ապրիլի 10-ին Sputnik Արմենիա լրատվական գործակալության հարթակում։

«Այս համագործակցությունը կայացավ Sputnik-ի գործընկերների և նրանց տրամադրած հարթակի շնորհիվ։ Շատ լավ մեկնարկ է տրվել։ Մենք կփոխանակվենք բովանդակությամբ, ինչ-որ բան կառաջարկենք մենք, ինչ-որ բան` նրանք», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ruptly» տեղեկատվական վիդեոգործակալության Ռուսաստանի և ԱՊՀ-ի տարածաշրջանային կառավարիչ Ինդիրա Ժարովան:

Նրա խոսքով`սկզբից կառաջարկվի առանց սահմանափակումների օգտվել Ruptly-ի արդեն մոնտաժված տեսանյութերից, ուղիղ հեռարձակումներից։ Համաձայնագիրը փորձնական է` ստորագրված երեք ամսով։

  • ԶԼՄ-ների համար նախատեսված SputnikPro նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալությունն իր վիդեոբովանդակությունը միջազգային առումով ավելի համադրելի դարձնելու նպատակով համագործակցության համաձայնագիր ստորագրեց «Ruptly» լրատվական վիդեոգործակալության հետ
    ԶԼՄ-ների համար նախատեսված SputnikPro նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալությունն իր վիդեոբովանդակությունը միջազգային առումով ավելի համադրելի դարձնելու նպատակով համագործակցության համաձայնագիր ստորագրեց «Ruptly» լրատվական վիդեոգործակալության հետ
    © Sputnik / Asatur Yesayants

1 / 3

«Հայաստանն առանցքային երկիր է համարվում տարածաշրջանում, ուստի ձեր երկրից նորությունների հանդեպ հետաքրքրությունը բարձր է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», — բացատրեց Ժարովան։

«Արմենպրես» լրատվական գործակալության ղեկավար Արամ Անանյանը նշեց, որ Ruptly-ի հետ համագործակցությունը թույլ կտա զարգացնել գործակալության վիդեոբովանդակությունը։

««Արմենպրեսի» գործունեության մեջ մենք մեծապես կարևորում ենք այն հանգամանքը, որ մեր արտադրած բովանդակության բոլոր տեսակները լինեն միջազգային չափանիշներին համապատասխան: Այս առումով կնքված համաձայնագիրը հնարավորություն կտա՝ թե մեզ համար հասանելի դարձնել «Ruptly»-ի բովանդակությունը, թե «Արմենպրեսի» բովանդակությունը` մեր գործընկերոջ համար, ինչպես նաև հնարավորություն կլինի բարձրացնել վիդեոարտադրանքի որակը»,-ասաց Արամ Անանյանը:

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն նշեց, որ նման համաձայնագրերը շատ կարևոր են SputnikPro նախագծի համար։ Դրա ռազմավարական նպատակներից մեկն է հնարավորություն տալ տարբեր երկրների պրոֆեսիոնալ լրագրողներին շփվել միմյանց հետ, փոխանակել փորձը։

«Հատկանշական է, որ «Արմենպրեսի» և «Ruptly»-ի հետ արդյունավետ ծանոթությունը կայացավ մեր հարթակում: Այն տեղի է ունեցել Երևանում անցկացված «SputnikPro» կրթական ծրագրի շրջանակում, որն իրականացվել է «Sputnik» միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի կողմից: Նպատակն է բարձրացնել լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմը, ստեղծել մրցակցային միջավայր, որը բերում է զարգացումների: Ահա այս հարթակում, երբ «Ruptly»-ն ներկայացրեց իր նախագծերը, «Արմենպրեսը» հետաքրքրություն ցուցաբերեց, ինչն էլ հանգեցրեց այս համաձայնագրի ստորագրմանը», — ասաց Sputnik Արմենիա լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն։

Երևանն առաջիններից է միացել հետխորհրդային տարածքի ԶԼՄ-ների համար նախատեսված SputnikPro նախագծին։

SputnikPro-ի ընթացքում շնորհանդեսներ և վարպետության դասեր են անցկացնում ռուսական լավագույն մեդիամենեջերներն ու առաջատար մասնագետները, որոնք ԶԼՄ-ներում աշխատելու վիթխարի փորձ ունեն։ Ծրագիրը լրագրողներին է ներկայացրել ժամանակակից մուլտիմեդիոն լրատվական գործակալության չափանիշները և աշխատանքի տեխնոլոգիաները։ Վարպետության դասընթացների առաջին շարքն անցկացվել է Մինսկում, երկրորդը` Թբիլիսիում, հաջորդը` Երևանում։

Sputnik Արմենիան գործունեությունը սկսել է 2015 թվականի հուլիսին և Sputnik միջազգային նախագծի մի մասն է կազմում։ Գործակալության պորտալը ներառված է երկրի առաջատար առցանց ԶԼՄ-ների լավագույն հնգյակում։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիո է ` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն:

24