Սաբինան ու Անգելինան

Sputnik–ը և Հայաստանի փոփ–աստղերը հաջողություն են մաղթում «Ты супер!» շոուի մասնակիցներին

34
(Թարմացված է 15:29 13.02.2017)
Սաբինա Մանվելյանը և Անգելինա Պապիկյանը կարող են պատմել մրցույթին պատրաստվելու, տաղանդավոր երեխաների ու պրոֆեսիոնալ մանկավարժների հետ շփվելու մասին, իսկ հայտնի երգիչներն էլ կարող են նրանց խորհուրդներ տալ։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալությունը և ռադիոն գործարկել են թեմատիկ տեսաուղերձ` ՆՏՎ հեռուստաալիքի «Ты супер!» մրցույթի մասնակիցներին աջակցելու համար։ Խորագրի շրջանակում Հայաստանի մասնակիցներ Սաբինա Մանվելյանը և Անգելինա Պապիկյանը սկայպ զրույցների ձևաչափով կարող են պատմել մրցույթին պատրաստվելու, տաղանդավոր երեխաների ու պրոֆեսիոնալ մանկավարժների հետ շփվելու մասին, ինչպես նաև խորհուրդներ և քաջալերանքի խոսքեր լսել Հայաստանի հայտնի երաժիշտներից։ Նախագծին արդեն մասնակցել են երգչուհիներ Քրիստինե Պեպելյանը և Աննա Խաչատրյանը։ Առաջիկայում խորագրի հյուրերը կլինեն երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Ալլա Լևոնյանը և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Էրիկ Կարապետյանը։

«Համոզված եմ, որ մրցույթը գեղեցիկ շրջան կդառնա Սաբինայի և Անգելինայի կյանքում, նրանք կկարողանան ոչ միայն զարգացնել վոկալային և արտիստական հմտությունները, այլև անմոռանալի տպավորություններ ստանալ», — ասել է Քրիստինե Պեպելյանը։

Անգելինա Պապիկյանն արդեն մասնակցել է «Ты супер!» նախագծի առաջին եթերին և ժյուրիի անդամների միաձայն որոշմամբ անցել հաջորդ փուլ։

«Ты супер!» նախագիծը ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության համատեղ նախագիծն է, որը հնարավորություն է տալիս ծնողական խնամքից զրկված տաղանդավոր երեխաներին՝ հայտնել իրենց մասին։ Մրցույթի 92 մասնակիցները Ռուսաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովային, Ուկրաինայից, Էստոնիայից և Հարավային Կորեայից են։

Sputnik-ն իր ընթերցողներին հնարավորություն է տալիս հետևել մասնակիցների հաջողություններին առցանց օրագրերի և ուղիղ հեռարձակումների ձևաչափում։

ՆՏՎ-ն Ռուսաստանի խոշորագույն ոչ պետական հեռուստաընկերություններից է, գործում է 1993թ-ի հոկտեմբերից և ընդգրկված է ռուսական հեռուստաշուկայի առաջատար հեռուստաընկերությունների եռյակում: ՆՏՎ-ն հեռարձակվում է ՌԴ գրեթե բոլոր սուբյեկտներում՝ ընդգրկելով բնակչության 99,2 տոկոսը: Ռուսալեզու հանդիսատեսի համար հեռարձակվում է Ռուսաստանի սահմաններից դուրս՝ մերձավոր արտասահմանի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում: ՆՏՎ-ն ունի երկու միջազգային տարբերակ՝ ՆՏՎ աշխարհ և ՆՏՎ Ամերիկա:

Sputnik Արմենիան գործարկվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ Գործակալությունն ունի տեղեկատվական պորտալի հայերեն և ռուսերեն տարբերակներ, ռադիո և տեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն մամուլի կենտրոն։ Liveinternet.ru-ի տվյալով` Sputnik Արմենիա լրատվական պորտալը 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ընդգրկվել է առաջատար առցանց-ԶԼՄ-ների ցանկում։

Sputnik Արմենիան Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի մի մասն է կազմում։ Վերջինը մուլտիմեդիոն տեղեկատվական մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում, կայքեր` ավելի քան 30 լեզվով, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

Русская версия

34
SputnikPro

Հայ լրագրողներն ու ռուսաստանցի հայտնի մարզական լրագրողները կհանդիպեն

133
(Թարմացված է 16:20 24.02.2020)
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ինտերակտիվ հանդիպում կկայանա հեռուստահաղորդավար, մարզական մեկնաբան Վասիլի Կոնովի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակից Վլադիմիր Պեսնյայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը (ՄՏԳ) և ռադիոկայանը փետրվարի 27–ին, ժամը 12:00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում SputnikPro նախագծի նոր մոդուլ կանցկացնի։

Հայտնի մարզական մեդիամենեջեր, այժմ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գործադիր տնօրեն Վասիլի Կոնովն ու «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակից Վլադիմիր Պեսնյան կհանդիպեն հայ լրագրողների, խմբագիրների ու մարզական մեկնաբանների հետ։

Հանդիպման մասնակիցներն իրենց փորձը կփոխանակեն ինտերակտիվ շփման ձևաչափով։

«Որպեսզի ընթերցողը մեծ նյութ կարդա, դու նրան պետք է հետաքրքրես փոքրով», – ասում է Վասիլի Կոնովը։

«Լուսանկարն այլևս չի դադարեցնում պատերազմներն ու չի տապալում կառավարությունները։ Բայց կարող են ստիպել մտածել դրա մասին», – պնդում է Վլադիմիր Պեսնյան։

Վասիլի Կոնովը հայտնի է դարձել որպես Առաջին ալիքի սպորտային հեռարձակման տնօրինության թղթակից ու մարզական մեկնաբան։

1998 թվականի հունվարից մինչև 2010 թվականի նոյեմբերը եղել է «ՕՌՏ» հեռուստաալիքի (հետագայում` Առաջին ալիք) Սպորտային հեռարձակման տնօրինության թղթակիցն ու մեկնաբանը։ Բազմաթիվ անգամ մեկնել է Օլիմպիական խաղեր, ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ լուսաբանելու, ֆլեշ–հարցազրույցներ է վերցրել խաղացողներից ու մարզիչներից ֆուտբոլի հեռարձակումների դադարների ժամանակ։ Վարել է «Ֆուտբոլային տեսություն», «Ֆուտբոլի ժամանակն է» հաղորդումները, միաժամանակ աշխատել է «Լուրեր» և «Ժամանակը» տեղեկատվական ծրագրերի համար։ Որպես մեկնաբան է աշխատել 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։

«Նաշե ռադիո» ռադիոկայանի եթերում վարել է «Սպորտային հետաքրքրությունից դրդված» հաղորդումը։ Որոշ ժամանակ հեղինակային սյունակ է վարել «Ռուսական Newsweek» ամսագրում։

2010–2017 թվականներին ղեկավարել է «Ս–Սպորտ» (ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ում) մարզական լուրերի գործակալությունը։

«Ոսկե խոսափող» մրցանակի է արժանացել` որպես 2017 թվականի լավագույն սպորտային լրագրող։ Բարեկամության շքանշանով է պարգևատրվել, նաև մեդալներ ունի Սոչիում 2014 թվականի ձմեռային Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղեր ու 2013 թվականին Կազանում Համաշխարհային ամառային ունիվերսիադա անցկացնելու համար։

Վլադիմիր Պեսնյան «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակիցն է։

Ծնվել է բժիշկների ընտանիքում, ավարտել է գեոդեզիական աստղագիտության ֆակուլտետն ու լրագրության ֆակուլտետը։ 1996 թվականից աշխատում է լրատվական ոլորտում։

Աշխատել է «Սպորտ Էքսպրես», «Խորհրդային սպորտ» և «Սպորտն օրեցօր» պարբերականներում, նաև Epsilon ֆոտոգործակալությունում։ Համագործակցել է Getty Images ֆոտոգործակալության ու մի շարք այլ պարբերականների հետ։

2011 թվականից ՌԻԱ Նովոստիի հատուկ թղթակիցն է, ունի մի շարք մրցանակներ` World Press Photo, Sportfolio Festival, NPPA Best of Photojournalism, Ֆոտոլրագրության զարգացման հիմնադրամի մրցանակ, Սպորտային Ռուսաստան, Արծաթե տեսախցիկ, հաղթանակների էներգիա։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

SputnikPro–ն միջազգային նախագիծ է լրագրողների, պրոֆիլային բուհերի ու մամուլի ծառայությունների աշխատակիցների համար: Ուղղված է լրագրողների միջև միջազգային ու միջմշակութային կապերի զարգացմանը: SputnikPro միջազգային նախագիծը մեկնարկել է 2018 թվականի մարտին Մինսկում, իսկ նույն թվականի ապրիլին առաջին անգամ անցկացվեց Երևանում: Այսօրվա դրությամբ SputnikPro–ն հաջողությամբ անցկացվել է մի շարք երկրներում և արժանացել մեդիահանրության բարձր գնահատականին:

Հայաստանում SputnikPro–ն անցկացվում է 8-րդ անգամ: Նախագծին մասնակցելն անվճար է:

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում: Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:

Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի: Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված խմբագրական 22 կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ: Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում: Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում:

133
թեգերը:
Հայաստան
Օսվենցիմ

«Ինձ համար ցավալի է, քանի որ հրեա եմ». ինչու են շահարկում Օսվենցիմի ազատագրման թեման

104
(Թարմացված է 15:02 21.02.2020)
Օսվենցիմի ազատագրման շուրջ պատմական շահարկումները մտածված են իրականացվում և Ռուսաստանի դեմ են ուղղված։ Պատմությունը նորից գրելու փորձերը միտված են ներկայում և ապագայում աշխարհաքաղաքական ուժերի բաշխման փոփոխությանը։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ազատագրումը հնարավոր է դարձել խորհրդային զինվորի արիության ու Կարմիր բանակի քաջության շնորհիվ։ Այս մասին Sputnik Արմենիային թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը։

Այս անգամ Sputnik կարծիքն անցկացվել է Լեհաստանում։ Հարցվածների մեծ մասը` 73%–ը, հարցին, թե ով է նրանց կարծիքով ազատագրել Օսվենցիմը ֆաշիստական զորքերից, պատասխանել են, որ դա տեղի է ունեցել Կարմիր բանակի շնորհիվ։

«Հանրահայտ ու անվիճելի փաստ է, որ դա հնարավոր է դարձել խորհրդային զինվորի արիության շնորհիվ», – ասաց Բոշյանը։

Նրա խոսքով` այդ թեմայի շահարկումներն ուղղված են Ռուսաստանի դեմ։ Բոշյանը կարծում է, որ պատմությունը նորից գրելու փորձերը, խորհրդային զինվորի, Խորհրդային Միության դերակատարության համահարթեցումը միտված են ներկայում ու ապագայում աշխարհաքաղաքական ուժերի բաշխման փոփոխությանը։

«Պատմությունը կեղծելու փորձ է արվում, որովհետև Ռուսաստանի դերակատարությունն աշխարհում մեծանում է։ Ու Խորհրդային Միության դերակատարությունն այստեղ նվազեցնելը Ռուսաստանին հարվածելու տարբերակներից մեկն է», – ասաց Բոշյանը։

Փորձագետին չի զարմացնում նաև թեմայի ընտրությունը, քանի որ հանրության լայն շրջանակներում Օսվենցիմը հայտնի է որպես ֆաշիզմի, ֆաշիստական Գերմանիայի անմարդկային գործողությունների խորհրդանիշ։ Ֆաշիզմի կործանումը հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի շնորհիվ։

Հայաստանի հրեաների համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ պատմական շահարկումները ոչ միայն տխուր են, այլև վտանգավոր։

«Պատմությունը նորից գրելն ընդամենը առևտուր է։ Ինձ համար դա ցավալի է, քանի որ հրեա եմ։ Օսվենցիմը Կարմիր բանակն է ազատագրել, ու դա փաստ է», – ասաց նա։

«Պուլտը» փչանում է. ԱՄՆ–ն էժանագին կեղծիք է ուղարկել Օսվենցիմի զոհերի սերունդների մոտ

Վարժապետյանի խոսքով` պատմությունից չես փախչի, և այն աղավաղելու փորձերը դադարեցնելու համար պետք է աշխատել երիտասարդների հետ։

Նշենք` հարցմանը մասնակցածների 73%–ը կարծում է, որ Օսվենցիմն ազատագրվել է Կարմիր բանակի ուժերով։

65 տարեկանից ավագ հարցվողների 85%–ը կարծում է, որ Օսվենցիմը Կարմիր բանակն է ազատագրել։ Ընդհանուր առմամբ 35 տարեկանից մեծ հարցվողներն ավելի հաճախ են նման պատասխան տալիս, քան 15–35 տարեկանները (76% –ը 64% դեմ)։

1925 թվականի հունվարի 27-ին Օսվենցիմն ազատագրվեց։
© Sputnik
Հարցում

Ավելի մեծ եկամուտ ունեցողներն ու ավելի բարձր սոցիալական կարգավիճակում գտնվողները համարում են, որ Կարմիր բանակն է ազատագրել Օսվենցիմը (78% միջին եկամտով ու կարգավիճակով հարցվածները 69%–ի դեմ)։

Որքան ավելի կրթված են լեհերը, նրանք ավելի հաճախ են կարծում, որ Օսվենցիմը Կարմիր բանակն է ազատագրել։ Հարցվածների կրթության միջին մակարդակով 70% է այդպես կարծում, իսկ ամբողջական բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց շարքում այդ ցուցանիշը 79% է։

104
թեգերը:
Օսվենցիմ, Հոլոքոստ, Լեհաստան, Եվրոպա, Ռուսաստան, ԽՍՀՄ, Գերմանիա
Մեգան Մարքլ. արխիվային լուսանկար

2 մլն դոլար փոխհատուցում. Մեգան Մարքլը շահել է բրիտանական պարբերականի դեմ դատը

30
(Թարմացված է 01:10 03.03.2021)
Դատավորը The Mail on Sunday–ի գործողությունները ճանաչել  է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, դատարանում վերջնական հաղթանակ է տարել Mail On Sunday և MailOnline պարբերականները ներկայացնող Թերթերի միության դեմ։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։

Հրապարակված վճռում դատավոր Մարկ Ուորբին պարբերականի գործողությունները ճանաչել  է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։

Դատավորը վճռել է, որ պատասխանող կողմը պետք է վճարի դատական ծախսերի 90%–ը, այն է` 1,87 մլն դոլար։

Սասեքսի դքսուհին խնդրել է նաև իրեն փոխանցել նամակի պատճենները, ոչնչացնել դրա բոլոր հիշատակումներն ու պահանջել թերթում ներողություն հրապարակել իրեն վիրավորանք հասցրած նյութերի համար։ Դատարանը դեռ փետրվարի 11-ին էր որոշում կայացրել այն մասին, որ պարբերականները խախտել են գաղտնիությունն ու Մեգանի հեղինակային իրավունքները։

«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ

2019 թվականի փետրվարին Մարքլի նամակից որոշ հատվածների հրապարակումը դերասանուհու ու իր հոր (որը ներկա չի գտնվել 2018 թվականի մայիսի 19-ին կայացած նրա հարսանյաց արարողությանը) հարաբերությունների շուրջ հերթական սկանդալի առիթ դարձան։  ԶԼՄ–ների հրապարակած Թոմաս Մարքլի բազմաթիվ արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ դուստրը խզել է նրա հետ բոլոր հարաբերությունները։ Հայրը The Mail on Sunday–ին է փոխանցել նամակի տեքստը, որում դքսուհին մեղադրում էր նրան ստի և դստեր մասին կեղծ, սենսացիոն հարցազրույցների վրա գումար աշխատելու փորձի մեջ։

Արքայազն Հարրին կնոջ պատճառով կռվել է լավագույն ընկերոջ հետ

30
թեգերը:
նամակ, հայր, Դատարան, դատ, Մեգան Մարքլ
Ըստ թեմայի
«Պարծենկոտ արքայադստեր օրագիրը»․ հրապարակվել են Մեգան Մարքլի խորթ քրոջ ու հոր հուշերը
«Թշնամանքի» պատճառը զուգագուլպանե՞րն են. ինչ է կատարվում Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի միջև
Մեգան Մարքլը մեղադրել է թագուհի Եղիսաբեթին
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը աշխատանք են գտել