ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Բանաձևը, որն ուղղված է ԵՄ-ում խոսքի ազատության ու Sputnik-ի նման ԶԼՄ-ների գործունեության սահմանափակմանը, քննադատության է ենթարկվել երկու մասնագիտացված միջազգային կազմակերպությունների կողմից։
Sputnik-ը սատարման խոսքով համապատասխան նամակներ է ստացել լրագրողների միջազգային ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Լերուից և լրագրողների եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեից։
Sputnik լրատվական գործակալությունն ու ռադիոն բանաձևի ընդունումից հետո ԶԼՄ-ների ազատության համար հանդես եկող եվրոպական և ամերիկյան կազմակերպություններին կոչ են արել միջոցներ ձեռնարկել բանաձևի հետևանքները կանխելու համար։
ԵՄ-ում խոսքի ազատության վրա հարձակումը դադարեցնելու խնդրանքով գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ստորագրությամբ համապատասխան նամակը ուղղվել է միջազգային կազմակերպություններ` ներառյալ ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՈ-ն և «Ռեպորտյորներ առանց սահմանի» կազմակերպությունը։
Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեն Եվրոպական խորհրդի գործողությունները «դիվահարության և գրաքննության» ակտ, ինչպես նաև «սառը պատերազմի» հավերժացում է անվանել։ Բացի այդ, նա քննադատել է ռուսական ԶԼՄ-ների համեմատումը ԻԼԻՊ (ՌԴ տարածքում արգելված) ահաբեկչական կազմակերպության հետ։
Պրոֆեսիոնալ մեդիահանրության անունից, որի մեջ մտնում է մոտ 320000 լրագրող եվրոպական 43 երկրում, Ռիկարդո Գուտիերեն կոչ է արել ԵՄ-ին «աջակցել անկախ լրագրության պաշտպանությանը և ԶԼՄ-ների բազմակարծությանը»։
Մեկնաբանելով բանաձևը` լրագրողների միջազգային ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Լերուն ասաց. «Իմ կարծիքով` այդ ԶԼՄ-ներին պետք է հնարավորություն ընձեռվի պաշտպանել սեփական դիրքորոշումը Եվրախորհրդարանի մեղադրանքների դեմ։ Թվում է, թե նրանց նման հնարավորություն ոչ ոք չի առաջարկել… Եվրախորհրդարանը, ինչպես նաև լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաները, պաշտպանում են խոսքի ազատությունը։ Հիմնական սկզբունքը, որի վրա հիմնվում է խոսքի ազատությունը՝ փաստերի անձեռնմխելիությունն է և այդ փաստերն ազատ մեկնաբանելու հնարավորությունը։ Նույնիսկ, եթե արտահայտությունը մեզ դուր չգա, այդ սկզբունքը միշտ գերիշխող պետք է լինի»։
Հատկանշական է, որ Եվրախորհրդարանում բանաձևին 691 պատգամավորից կողմ է քվեարկել ընդամենը 304-ը։ Ձեռնպահների ընդհանուր քանակը կազմել է 208 մարդ։
Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն:
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը (ՄՏԳ) և ռադիոկայանը փետրվարի 27–ին, ժամը 12:00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում SputnikPro նախագծի նոր մոդուլ կանցկացնի։
Հայտնի մարզական մեդիամենեջեր, այժմ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գործադիր տնօրեն Վասիլի Կոնովն ու «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակից Վլադիմիր Պեսնյան կհանդիպեն հայ լրագրողների, խմբագիրների ու մարզական մեկնաբանների հետ։
Հանդիպման մասնակիցներն իրենց փորձը կփոխանակեն ինտերակտիվ շփման ձևաչափով։
«Որպեսզի ընթերցողը մեծ նյութ կարդա, դու նրան պետք է հետաքրքրես փոքրով», – ասում է Վասիլի Կոնովը։
«Լուսանկարն այլևս չի դադարեցնում պատերազմներն ու չի տապալում կառավարությունները։ Բայց կարող են ստիպել մտածել դրա մասին», – պնդում է Վլադիմիր Պեսնյան։
Վասիլի Կոնովը հայտնի է դարձել որպես Առաջին ալիքի սպորտային հեռարձակման տնօրինության թղթակից ու մարզական մեկնաբան։
1998 թվականի հունվարից մինչև 2010 թվականի նոյեմբերը եղել է «ՕՌՏ» հեռուստաալիքի (հետագայում` Առաջին ալիք) Սպորտային հեռարձակման տնօրինության թղթակիցն ու մեկնաբանը։ Բազմաթիվ անգամ մեկնել է Օլիմպիական խաղեր, ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ լուսաբանելու, ֆլեշ–հարցազրույցներ է վերցրել խաղացողներից ու մարզիչներից ֆուտբոլի հեռարձակումների դադարների ժամանակ։ Վարել է «Ֆուտբոլային տեսություն», «Ֆուտբոլի ժամանակն է» հաղորդումները, միաժամանակ աշխատել է «Լուրեր» և «Ժամանակը» տեղեկատվական ծրագրերի համար։ Որպես մեկնաբան է աշխատել 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։
«Նաշե ռադիո» ռադիոկայանի եթերում վարել է «Սպորտային հետաքրքրությունից դրդված» հաղորդումը։ Որոշ ժամանակ հեղինակային սյունակ է վարել «Ռուսական Newsweek» ամսագրում։
2010–2017 թվականներին ղեկավարել է «Ս–Սպորտ» (ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ում) մարզական լուրերի գործակալությունը։
«Ոսկե խոսափող» մրցանակի է արժանացել` որպես 2017 թվականի լավագույն սպորտային լրագրող։ Բարեկամության շքանշանով է պարգևատրվել, նաև մեդալներ ունի Սոչիում 2014 թվականի ձմեռային Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղեր ու 2013 թվականին Կազանում Համաշխարհային ամառային ունիվերսիադա անցկացնելու համար։
Վլադիմիր Պեսնյան «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակիցն է։
Ծնվել է բժիշկների ընտանիքում, ավարտել է գեոդեզիական աստղագիտության ֆակուլտետն ու լրագրության ֆակուլտետը։ 1996 թվականից աշխատում է լրատվական ոլորտում։
Աշխատել է «Սպորտ Էքսպրես», «Խորհրդային սպորտ» և «Սպորտն օրեցօր» պարբերականներում, նաև Epsilon ֆոտոգործակալությունում։ Համագործակցել է Getty Images ֆոտոգործակալության ու մի շարք այլ պարբերականների հետ։
2011 թվականից ՌԻԱ Նովոստիի հատուկ թղթակիցն է, ունի մի շարք մրցանակներ` World Press Photo, Sportfolio Festival, NPPA Best of Photojournalism, Ֆոտոլրագրության զարգացման հիմնադրամի մրցանակ, Սպորտային Ռուսաստան, Արծաթե տեսախցիկ, հաղթանակների էներգիա։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
SputnikPro–ն միջազգային նախագիծ է լրագրողների, պրոֆիլային բուհերի ու մամուլի ծառայությունների աշխատակիցների համար: Ուղղված է լրագրողների միջև միջազգային ու միջմշակութային կապերի զարգացմանը: SputnikPro միջազգային նախագիծը մեկնարկել է 2018 թվականի մարտին Մինսկում, իսկ նույն թվականի ապրիլին առաջին անգամ անցկացվեց Երևանում: Այսօրվա դրությամբ SputnikPro–ն հաջողությամբ անցկացվել է մի շարք երկրներում և արժանացել մեդիահանրության բարձր գնահատականին:
Հայաստանում SputnikPro–ն անցկացվում է 8-րդ անգամ: Նախագծին մասնակցելն անվճար է:
Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում: Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:
Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի: Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված խմբագրական 22 կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ: Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում: Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում:
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ազատագրումը հնարավոր է դարձել խորհրդային զինվորի արիության ու Կարմիր բանակի քաջության շնորհիվ։ Այս մասին Sputnik Արմենիային թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը։
Այս անգամ Sputnik կարծիքն անցկացվել է Լեհաստանում։ Հարցվածների մեծ մասը` 73%–ը, հարցին, թե ով է նրանց կարծիքով ազատագրել Օսվենցիմը ֆաշիստական զորքերից, պատասխանել են, որ դա տեղի է ունեցել Կարմիր բանակի շնորհիվ։
«Հանրահայտ ու անվիճելի փաստ է, որ դա հնարավոր է դարձել խորհրդային զինվորի արիության շնորհիվ», – ասաց Բոշյանը։
Նրա խոսքով` այդ թեմայի շահարկումներն ուղղված են Ռուսաստանի դեմ։ Բոշյանը կարծում է, որ պատմությունը նորից գրելու փորձերը, խորհրդային զինվորի, Խորհրդային Միության դերակատարության համահարթեցումը միտված են ներկայում ու ապագայում աշխարհաքաղաքական ուժերի բաշխման փոփոխությանը։
«Պատմությունը կեղծելու փորձ է արվում, որովհետև Ռուսաստանի դերակատարությունն աշխարհում մեծանում է։ Ու Խորհրդային Միության դերակատարությունն այստեղ նվազեցնելը Ռուսաստանին հարվածելու տարբերակներից մեկն է», – ասաց Բոշյանը։
Փորձագետին չի զարմացնում նաև թեմայի ընտրությունը, քանի որ հանրության լայն շրջանակներում Օսվենցիմը հայտնի է որպես ֆաշիզմի, ֆաշիստական Գերմանիայի անմարդկային գործողությունների խորհրդանիշ։ Ֆաշիզմի կործանումը հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի շնորհիվ։
Հայաստանի հրեաների համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ պատմական շահարկումները ոչ միայն տխուր են, այլև վտանգավոր։
«Պատմությունը նորից գրելն ընդամենը առևտուր է։ Ինձ համար դա ցավալի է, քանի որ հրեա եմ։ Օսվենցիմը Կարմիր բանակն է ազատագրել, ու դա փաստ է», – ասաց նա։
«Պուլտը» փչանում է. ԱՄՆ–ն էժանագին կեղծիք է ուղարկել Օսվենցիմի զոհերի սերունդների մոտ
Վարժապետյանի խոսքով` պատմությունից չես փախչի, և այն աղավաղելու փորձերը դադարեցնելու համար պետք է աշխատել երիտասարդների հետ։
Նշենք` հարցմանը մասնակցածների 73%–ը կարծում է, որ Օսվենցիմն ազատագրվել է Կարմիր բանակի ուժերով։
65 տարեկանից ավագ հարցվողների 85%–ը կարծում է, որ Օսվենցիմը Կարմիր բանակն է ազատագրել։ Ընդհանուր առմամբ 35 տարեկանից մեծ հարցվողներն ավելի հաճախ են նման պատասխան տալիս, քան 15–35 տարեկանները (76% –ը 64% դեմ)։

Ավելի մեծ եկամուտ ունեցողներն ու ավելի բարձր սոցիալական կարգավիճակում գտնվողները համարում են, որ Կարմիր բանակն է ազատագրել Օսվենցիմը (78% միջին եկամտով ու կարգավիճակով հարցվածները 69%–ի դեմ)։
Որքան ավելի կրթված են լեհերը, նրանք ավելի հաճախ են կարծում, որ Օսվենցիմը Կարմիր բանակն է ազատագրել։ Հարցվածների կրթության միջին մակարդակով 70% է այդպես կարծում, իսկ ամբողջական բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց շարքում այդ ցուցանիշը 79% է։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,-հանդիպումից առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանցյանը



