Sputnik ռադիոկայան

SputnikPro-ն կրկին Հայաստանում է․ ինչպե՞ս ապահովել YouTube-յան ալիքի առաջխաղացումը

122
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա ինտերակտիվ հանդիպում ռուսաստանյան մեդիաշուկայի վիդեոդիզայնի և վիդեոհոսթինգի ոլորտի առաջատար փորձագետների հետ։

Sputnik միջազգային լրատվական գործակալությունը և Sputnik ռադիոկայանը հուլիսի 23-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում SputnikPro նախագծի նոր մոդուլ կանցկացնեն հայ լրագրողների, լրատվամիջոցների ղեկավարների և մեդիագործիչների համար: Թե ինչպես հայտնի դարձնել սեփական ալիքը YouTube վիդեոհոսթինգում, դինամիկա ավելացնել նախագծին և կատարելագործել վիդեոդիզայնը մեդիայում՝ կպատմեն ոլորտի՝ Մոսկվայից ժամանած փորձառու մասնագետները:

Բանախոսների մասին

Եվգենի Կոսենկո, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի Մեդիադիզայնի վարչության օպերատիվ գրաֆիկայի բաժնի դիզայներ։ Սկզբում աշխատում էր տեսագովազդի բովանդակության ստեղծման ոլորտում։ 2013թ․-ից սկսել է աշխատել հեռուստատեսությունում` «Մոսկվա-24» հեռուստաալիքում։ Աշխատել է լուրերի և այլ հեռուստատեսային նախագծերի համար գրաֆիկա ստեղծելու վրա։

2019թ․-ից տեղափոխվել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ՝ «ТОК» ինտերնետ-նախագիծ, որպես համակարգչային գրաֆիկայի նկարիչ։ Մասնակցել է հարթակի համար YouTube, Facebook, VK, Instagram ալիքների ստեղծմանը, ինչպես նաև «ТОК-ДОК» նախագծի վավերագրական ֆիլմերի համար գրաֆիկայի ստեղծմանը։ Այս տարվանից աշխատում է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի Մեդիադիզայնի վարչության օպերատիվ գրաֆիկայի բաժնում։ Տեսահոլովակներ է ստեղծում Sputnik գործակալության կայքի ու խմբագրությունների համար։

Բորիս Պերվուշին, «Քաղաքական Ռուսաստան» ցանցային հասարակական-քաղաքական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ: Հեղինակել է PolitRussia տեսանախագիծը, որը լուսաբանում է ռուսական իրականության արդի քաղաքական և տնտեսական թեմաները։ Խմբագրությունում 5 մարդ է աշխատում, հետևորդների թիվը գերազանցում է մեկ միլիոնը։

Ինչպես դինամիկա ավելացնել նախագծին և ինչպես կատարելագործել վիդեոդիզայնը մեդիայում։ Այդ մասին կպատմի Եվգենի Կոսենկոն

Дизайнер видеографики, Дирекция медиадизайна МИА Россия сегодня Евгений Косенко
© Photo
Եվգենի Կոսենկո

«Կսկսենք, իհարկե, Adobe After Effects ծրագրից։ Այնտեղ դուք կարող եք ցանկացած գրաֆիկա ստեղծել` սկսած տեքստի սովորական անիմացիայից, լուսանկարների հայտնվելուց մինչև բարդ պոստ-էֆեկտներ, 3Դ, թրեքինգ, ռոտոսքոփինգ և այլն։ Այս պահին դա անիմացիայի և մոուշըն-գրաֆիկայի ստեղծման ամենապահանջված ծրագիրն է»,-ասում է Կոսենկոն։

Նրա խոսքով՝ ոչ միշտ է պատահում, որ ինքնուրույն զրոյից գրաֆիկա ստեղծելու հնարավորություն է լինելու, դրա համար երաժշտություն ու նյութեր ընտրելու կարիք է լինում։ Հատուկ կայքեր կան, որտեղ կարելի է արդեն պատրաստի պրեսեթներ ու ֆուտաժներ գնել, ինչից հետո բավական է փոխել լուսանկարներն ու տեքստերը։

Նա նաև գործնական խորհուրդներ կտա հետևյալ հարցերում․

  • ի՞նչ է հարկավոր YouTube-յան ալիքի ձևավորման համար,
  • արտադրության ծրագրային ապահովում․ Adobe-ի փաթեթը և գրաֆիկայի ստեղծման այլ հավելվածներ,
  • համակարգային գրաֆիկայի տարբեր տեսակներ,
  • աշխատանքների օրինակներ և գրաֆիկական բովանդակության ստեղծման գործընթացի կազմակերպում։

Ինչպե՞ս ապահովել YouTube-ի առաջխաղացումը զրոյից և փոքր ուժերով։ Այդ գործում իր փորձը կներկայացնի Բորիս Պերվուշին

Заместитель главного редактора сетевого общественно-политического журнала Политическая Россия Борис Первушин
© Photo
Բորիս Պերվուշին

Նա կպատմի, թե ինչպես հայտնի դարձնել YouTube-ալիքը և ինչպես անել դա առանց բազմաթիվ աշխատակիցների՝ մեկ կամ երկու մարդու ուժերով։ Բացի այդ, փորձագետը կպատմի YouTube-ալիքի զարգացման առանձնահատկությունների մասին։

«Ես նախագիծ եկա 2016թ․-ին, որպես սովորական հեղինակ՝ մեծ խմբագրությունում, որը ֆինանսավորվում է պետական դրամաշնորհներով։ Մեկ տարի անց, երբ փողերը վերջացան, գլխավորեցի պարբերականը։ Շեշտը դրվեց YouTube-ի վրա։ Այդ պահի դրությամբ մեր ալիքը 200 հազարից մի փոքր ավելի հետևորդ ուներ։ Այսօր մենք երեք ակտիվ ալիք ունենք, հետևորդների հավաքական թիվը գերազանցում է մեկ միլիոնը։ Խմբագրության ֆինանսավորման հիմքը YouTube-ում ներդրվող գովազդից ստացվող եկամուտն էր։ Դա ամսական մոտ 10-20 հազար դոլար է։ 2020թ․-ի ամռանը վեր YouTube-ը քաղաքական դրդապատճառներով անջատեց գովազդը հիմնական ալիքում։ Այդ օրվանից ի վեր խմբագրության ֆինանսավորման հիմքը հանդիսատեսի կամավոր գումարային փոխանցումներն են։ Դա ամսական ավելի քան մեկ միլիոն ռուբլի է»,-ասում է Բորիս Պերվուշինը։

Երևանում գործընկերների հետ ինտերակտիվ շփման ընթացքում փորձագետը պատրաստվում է պատմել, թե ինչպես կարելի է YouTube-ալիքի եկամտաբերություն ապահովել զրոյական գովազդային բյուջեի և նվազագույն մեկնարկային ներդրումների դեպքում: Նա նաև կներկայացնի, թե ինչպես է իրենց թիմը մի քանի բլոգերների օգնել սեփական նախագիծ սկսելու հարցում, ինչի արդյունքում նրանք երեք տարվա ընթացքում հավաքել են մի քանի տասնյակ հազար բաժանորդ և արդեն կայուն եկամուտ են ստանում։

SputnikPro նախագծի մասին

SputnikPro-ն Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոյի նախագիծն է լրագրողների, պրոֆիլային բուհերի ուսանողների, մամուլի ծառայությունների աշխատակիցների և մեդիաոլորտի այլ մասնագետների համար։ Նպատակը` արտասահմանյան գործընկերների հետ փորձի փոխանակում, մեդիահաղորդակցության և մասնագիտական կապերի զարգացում։ Նախագիծն իրականացվում է 2018 թ․-ի մարտից։ Այդ ընթացքում SputnikPro վարպետության դասեր են անցկացվել Աբխազիայում, Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Հունաստանում, Վրաստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Ղրղզստանում, Թուրքիայում, Էստոնիայում և Հարավային Օսեթիայում:

Հայաստանում SputnikPro-ն անցկացվում է 11-րդ անգամ։ Նախագծին մասնակցելն անվճար է։

Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոյի մասին

Sputnik-ը միջազգային խոշորագույն լրատվամիջոցներից մեկն է, որը միավորում է երկրների և տարածաշրջանների մուլտիմեդիոն ինտերնետ կայքերը (32 լեզվով), անալոգային և թվային ռադիոհեռարձակում է իրականացնում ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ այլ լեզուներով աշխարհի ավելի քան 90 քաղաքում և համացանցում: Sputnik-ը շուրջօրյա ռեժիմով անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն և պարսկերեն տեղեկություններ է մատակարարում աշխարհի առաջատար հրատարակություններին։

Sputnik-ի տեղեկատվական ռեսուրսների լսարանը ամսական ավելի քան 60 միլիոն է է, Weibo-ում Sputnik China-ի հաշվի բաժանորդների թիվը հասնում է գրեթե 9 միլիոնի:

Ամբողջ աշխարհի 22 խմբագրական կենտրոններում Պեկինից մինչև Մոնտեվիդեո, աշխատում է տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ: Sputnik-ը «Ռոսիա սեգոնդյա» մեդիախմբի մաս է կազմում, գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

Մոդուլին հնարավոր է մասնակցել` գրելով v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով + 374 98 18 06 26 հեռախոսահամարով։

122
թեգերը:
Հայաստան, «Ձայնը», Sputnik
Բայքեր

Ասուլիս. «Ինչու են բայքերները տարբեր երկրներից գալիս Հայաստան»

28
Հուլիսի 28-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Biker zone» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունու մամուլի ասուլիսը։

«Զարկերակը լեռներում 2021» երրորդ միջազգային բայքերական փառատոնը տեղի կունենա Հայաստանում հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը: Շորժայում անցկացվող փառատոնին  Հայաստանից բացի կմասնակցեն նաև բայքերներ հեռավոր և մերձավոր երկրներից:

«Biker zone» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունին փառատոնի վերաբերյալ մանրամասներ կներկայացնի հուլիսի 28-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում:

Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan  Telegram ալիքով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

28
թեգերը:
ասուլիս
Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնը

Ինչպե՞ս պաշտպանել ազգային մշակույթը. ասուլիս

21
(Թարմացված է 13:34 23.07.2021)
ՀՀ Ազգային ժողովի վերջերս անցած ընտրություններում նախընտրական քարոզարշավի 25 մասնակիցներից միայն 10 կուսակցությունների և դաշինքների ծրագրերում հիշատակվել է մշակույթ բառը: Եվ միայն 2-ի մոտ են նշված այդ ծրագրերը կյանքի կոչելու մեխանիզմները։

Ազգային մշակույթը ազգային արժեք է։ Սա աքսիոմա է, բայց ինչպե ՞ս պահպանել և զարգացնել այն: Այս մասին հուլիսի 26-ին` ժամը 14։00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կխոսեն «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն ու Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը:

Մամուլի ասուլիսը կհեռարձակվի Facebook-ի և Youtube-ի մեր էջում:

Գործընկերները, եթե ունեք հարցեր, կարող եք գալ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն և ուղղակիորեն ստանալ հետաքրքրող թեմաների պատասխանները կամ ուղարկել փոստով v.aloyan@sputniknews.com, ինչպես նաեւ գրել telegram @Vardan_Aloyan.

Հեռ: +374 (98)180-626, +374 (91) 42-12-35. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում Պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ:

21
թեգերը:
ասուլիս, Հայաստան, մշակույթ
Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից

0
(Թարմացված է 18:51 27.07.2021)
Հայաստանի ներկայացուցիչները ավարտեցին իրենց ելույթները Սոչիի աշխարհի գավաթի խաղարկությունում:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ: Հայ շախմատիստը 1/8 եզրափակչի լրացուցիչ երկու պարտիաներում պարտվեց իրանցի Ամին Տաբատաբային:

Առաջին պարտիայում չկարողանալով հաղթել սպիտակներով, իսկ Հայկը շահեկան դիրքում էր, Մարտիրոսյանը սև քարերով ևս պարտվեց երկրորդ պարտիայում:

Նախորդ ռաունդում հայ շախմատիստն ուժեղ էր գտնվել խորվաթ Անտե Բրկիչից: Աշխարհի գավաթի 1/32-րդ խաղարկությունում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Շաքրիյար Մամեդյարովին:

Մինչ այդ հայ գրոսմայստերը պայքարից դուրս էր թողել զամբիացի շախմատիստ Չիտումբո Մվալիին և թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազին:

Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչները ավարտեցին իրենց ելույթները Սոչիի աշխարհի գավաթի խաղարկությունում: Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը ավելի վաղ փուլում դուրս մնացին հետագա պայքարից, իսկ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պայքարից դուրս մնաց առողջական վիճակի պատճառով:

«Արդեն լավ եմ». Լևոն Արոնյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին

Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին: Աշխարհի գավաթի եզրափակչի մասնակիցները իրավունք կստանան մասնակցել համաշխարհային թագի հավակնորդների մրցաշարին:

0
թեգերը:
Հայկ Մարտիրոսյան, շախմատիստ, շախմատ
Ըստ թեմայի
Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին
Շախմատի աշխարհի գավաթ. Մարտիրոսյան–Մամեդյարով մրցապայքարի հաղթողը կորոշվի թայ–բրեքով
Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին ու անցավ հաջորդ փուլ